Իրանը ռուսական ընկերություններից ներդրումներ է ակնկալում նավթագազային ոլորտում
Международные новостиԻրանն ակնկալում է, որ ռուսական ընկերությունները ներդրումներ կկատարեն այդ երկրի նավթագազային ոլորտում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ լրագրողների հետ զրույցում հանդես է եկել Իրանի նավթի նախարար Բիժար Նամդար Զանգանեն:
«Մենք ռուսական ընկերությունների հետ արդեն իսկ ունենք ստորագրված մի շարք հուշագրեր»,- հիշեցրել է Զանգանեն: Իրանցի նախարարը հավելել է, որ իրանական կողմը ռուսական ընկերություններից հիմնականում ակնկալում է տեխնիկական ոլորտի պայմաններին առնչվող հարցերի պատասխաններ ու ֆինանսական պարամետրերի ապահովում:
Զանգանեն ավելի վաղ հանդիպել էր ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ: