Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Եվրանեսթում չպետք է ներկայացվեն ԼՂ հարցով բանաձևեր. «ջենտլմենական» պայմանավորվածություն է ձեռք բերվել

Политика

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը մանրամասներ է հրապարակել Կիևում կայացած վեհաժողովի մի շարք աշխատանքային խմբերի նիստերից:

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Կիևում` Գերագույն Ռադայի շենքում կայացել են Եվրանեսթ ԽՎ պատվիրակությունների ղեկավարների և կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի երկօրյա նիստերը։

«Քննարկվեցին բազմաթիվ նորամուծություններ, վեհաժողովի աշխատանքներին վերաբերող արդի խնդիրներ, կոնֆլիկտային իրավիճակների նկատմամբ ձևավորվող մոտեցումներ, ինչպես նաև կանոնակարգում մի շարք էական փոփոխություններ։ Բոլոր պատվիրակությունների ղեկավարները միաձայն տեղեկացրին ադրբեջանական պատվիրակությանը (որի ղեկավարից բացի, չգիտես ինչու եկել էին նաև այլ պատգամավորներ և AzTV ՀԸ լրագրողներ) ձեռքբերված ջենտլմենական պայմանավորվածության մասին։

Եվրանեսթում այլևս չպետք է ներկայացվեն և քննարկվեն արցախյան հակամարտությանը վերաբերող բանաձևեր, զեկույցներ ու ցանկացած բնույթի նմանատիպ առաջարկներ, լրացումներ և այլն»,- գրել է Զաքարյանը։

Նրա տեղեկացմամբ` նախորդ 6 տարիների ընթացքում ադրբեջանական պատվիրակությունն ու նրանց աջակցող արևելյան և ԵՄ տարբեր երկրների լոբբիստները անընդհատ փորձել են Հայաստանի համար անընդունելի փաստաթղթերով կամ զեկույցներում արված ձևակերպումներով. «սողոսկել Եվրանեսթ ԽՎ, սակայն դրանք բոլորը կասեցվել են հայկական պատվիրակության ջանքերով (2011թ նույնիսկ մեկ անընդունելի բառի պատճառով հայկական պատվիրակությունը տապալել է ամբողջական մի զեկույց)»։

Եվրանեսթ ԽՎ ևս աստիճանաբար վերածվում էր հայ-ադրբեջանական խորհրդարանական հակամարտության հարթակի (ադրբեջանցիները փորձել են նախաձեռնել բանաձևեր Սարսանգի մասին, Արցախի «օկուպացիայի» մասին, «Խոջալուի» մասին, փորձել են առաջարկություններ ներկայացնել տարբեր զեկույցներում տարածքային ամբողջականության, փախստականների ու ներքին տեղահանվածների, «օկուպացված» տարածքների, զորքերի դուրսբերման և այլնի մասին)։

«Այս զարգացումները շարքը հետագայում թույլ չտալու համար, հայկական պատվիրակության առաջարկով 2016թ. մարտին Բրյուսելում կայացած լիագումար նիստին ընդառաջ՝ բյուրոյի և ԱլԳ կոմպոնենտի պատվիրակությունների համատեղ նիստում ընդունվել է ջետլմենական պայմանավորվածություն ( ադրբեջանական պատվիրակությունն այդ ժամանակ բոյկոտում և չէր մասնակցում Եվրանեսթ ԽՎ աշխատանքներին)։ Երեկ և այսօր այս մասին մի քանի անգամ տեղեկացվել են ադրբեջանցի պատգամավորները, որոնք լուռ համաձայնությամբ ակամայից ընդունեցին պայմանը։ Տեսնենք ինչպես կդրսևորեն իրենց ապագայում։ Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա Կիևում, 2017 թ. հոկտեմբերին»,- շեշտել է Զաքարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ 5-րդ գումարման Եվրանեսթ ԽՎ հայկական պատվիրակությունը ակտիվ մասնակցել է վեհաժողովի բոլոր աշխատանքներին, որոնք անց են կացվել Բրյուսելում, Ստրասբուրգում, Բաքվում, Երևանում, Քիշնևում, Թբիլիսիում, և Կիևում։ Երևանում 2015թ ՀՀ ԱԺ-ն բարձր մակարդակով հյուրընկալել է Եվրանեսթ ԽՎ 4-րդ լիագումար նիստը, որտեղ ընդունվել է հատուկ բանաձև Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։ Պատվիրակության անդամների ջանքերով և համահեղինակությամբ պատրաստվել և ընդունվել են զեկույցներ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, հաղորդակցության և էներգետիկ թեմաներով։ «Դրանցում և այլ զեկույցներում պատվիրակության անունից արվել են ՀՀ պետական և հանրային շահերից բխող բազմաթիվ առաջարկություններ։

Այդ փաստաթղթերը դարձել են խորհրդատվական նշանակության փաստաթղթեր Եվրահանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների կառավարությունների, Արևելյան Գործընկերության անդամ երկրների կառավարությունների ինչպես նաև Եվրախորհրդարանի համար»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը։

Գրառման ավարտին Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ում հնգամյա համատեղ արդյունավետ աշխատանքի համար պատգամավորներ Թևան Պողոսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Կարինե Աճեմյանին, Հովհաննես Սահակյանին, Մարգարիտ Եսայանին, Ռուզաննա Մուրադյանին, Մհեր Շահգելդյանին, Հրանտ Բագրատյանին, Միքայել Մելքումյանին, Վահե Էնֆիաջյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին և պատվիրակության քարտուղարներին։

«Հատուկ ցանկանում եմ հիշել ու կարևորել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի անգնահատելի ներդրումն ու ջանքերը Եվրանեսթ ԽՎ կայացման ու գործարկման համար»,- ամփոփել է Զաքարյանը։

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”