11 հնարք, որոնք ցանկացած look ավելի ժամանակակից կդարձնեն
LifestyleՊարտադիր չէ տասնյակ նոր զգեստներ գնել, որպեսզի ժամանակակից տեսք ունենաք։ Հաճախ, բավական է միայն նոր աքսեսուար ավելացնել ու լրիվ այլ կերպար կստանաք։
cosmo.ru-ն գրում է, որ այս խորհուրդների շնորհիվ կկարողանաք մի փոքր դետալի շնորհիվ ձեր look-ը համապատասխանեցնել ժամանակակից թրենդներին։
Պատռված ջինսերի տակից ցանցավոր սև զուգագուլպաներ հագեք։ Դրանք կարող են սովորական կերպարը դարձնել ժամանակակից ու թրենդային։

Շապիկների ու բլուզների թևերը գնալով երկարում են։ Որքան երկար ու երևացող են ձեր հագուստի թևերն ու մանժետները, այնքան ավելի շատ աչքի կընկնեք անգույն հասարակության մեջ։

Լաքապատ ձեռնոցները միանգամից թարմություն կհաղորդեն ձեր կերպարին։

Սովորական շտրիպկաները կարող են մեծ փոփոխություն բերել ձեր կերպարում։ Դրանք պետք է անպայման բարձրակրունկ կոշիկների հետ համադրել, որպեսզի լավ երևան, և երկարեցված բլուզով հագնել, հակառակ դեպքում հնարավոր է զուգագուլպաներով երեխայի տեսք ստանաք։

Սովորական պայուսակի շղթան կարող եք գոտու վերածել ու միանգամից տարբերվել։

Street-style-ի հերոսուհիները խենթանում են այս նոր կորսետների համար։ Դրանք կարող եք սովորական շապիկի կամ վերնաշապիկի վրայից հագնել։

Օղակով չոկերը կարող է լավ լրացում դառնալ ձեր կերպարում, սակայն եթե չեք ցանկանում մեծերի համար ֆիլմերի դերասանուհու նմանվել, ապա համադրեք այն լայն հագուստի հետ։

Չհղկված վերջավորություններով ջինսերն այս տարվա թրենդն են։ Պարզապես ջինսի ներքևի հատվածը չպետք է նեղ ու կարված լինի՝ ամեն բան շատ պարզ է։

Կեպի գլխարկի և վերարկուի համադրությունը ձեզ միանգամից աչքի կգցի ու ժամանակակից կդարձնի։

Ոտքի թևնոցն այս գարնան թրենդն է։ Այն պետք է նման լինի գոտու և բավականին մեծ լինի, որպեսզի նույնիսկ հեռվից երևա։ Իհարկե, այն խորհուրդ է տրվում միայն բարակ ոտքեր ունեցողներին։
