Կիեւում մեկնարկել է ազգայնականների երթը
Международные новостиՓետրվարի 22-ին Կիեւում՝ Անկախության Մայդանում Ազգային արժանապատվության երթ է ընթանում, որը կազմակերպել են «Ազատություն», «Աջ սեկտոր» շարժումները եւ «Ազգային կորպուս» կուսակցությունը, փոխանցում է 112.ua-ը:
Կազմակերպիչները մտադիր են իշախանություններին մի շարք պահանջներ ներկայացնել, որոնց թվում են կոմունալ ծառայությունների սակագների նվազեցումը, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման արգելումը, հողի վաճառքի մորատորիումից հրաժարվելը, օկուպացված տարածքների հետ առեւտրի դադարեցումը:
Լրագրողները հայտնել են, որ ակցիային մոտ 5 հազար մարդ է մասնակցում: