Ինչո՞վ է օգտակար ցերեկային քունը
LifestyleOrer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում օրվա ընթացքում քնելու առավելությունները:
1. Ցերեկային քունն իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը: 400 միջին տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում նրանք, ովքեր օրվա ընթացքում քնել էին, ունեին արյան ցածր ճնշում:
2. Ճաշից հետո քնելը կարող է այնքան թարմացնող լինել, որքան գիշերային քունը: 60-ից 90 րոպե քնելը կարող է լիցքավորել ձեր ուղեղը:
3. Մանկահասակ երեխաները, ովքեր հաճախակի չեն քնում ցերեկային ժամերին, հասակ առնելիս ավելի մռայլ մարդիկ են դառնում:
4. Իսպանացի գիտնականները պարզել են, որ 30 րոպե ցերեկային քունը նվազեցնում է սթրեսը, դրական է անդրադառնում սրտանոթային ֆունկցիաների վրա: