Վենեսուելան դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կորցրած 6-րդ երկիրը
Международные новостиՎենեսուելան դարձել է վեցերորդ երկիրը, որը կորցրել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ անդամավճարները ժամանակին չվճարելու պատճառով: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Եթե անդամ-երկրները չեն կարող վճարել, դրա հետ կապված համապատասխան գրառումներ կան ՄԱԿ-ի խարտիայում: Մենք այժմ խոսում ենք Կաբո-Վերդեի, Լիբիայի, Պապուա Նոր Գվինեայի, Սուդանի, Վանուատուի և Վենեսուելայի մասին»,-նշել է Դյուժարիկը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Ռիա.ռու-ն, վերջին երեք տարիների ընթացքում Վենեսուելան երկու անգամ կորցրել է ՄԱԿ-ում իր ձայնի իրավունքը: Կազմակերպությանը նրա պարտքը հասել է 24 միլիոն դոլարի: