Հունաստանի ոստիկանությունը պայթուցիկ սարք է վնասազերծել Աթենքում
Международные новостиՀունաստանի ոստիկանությունն այսօր երկրի մայրաքաղաքում հայտնաբերված պայթուցիկ սարք է վնասազերծել, հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ սարքը տեղադրված է եղել մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ վնասազերծման գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ ոստիկանական բաժանմունք ռումբի մասին հաղորդագրությամբ անանուն զանգ է ստացվել: Անհայտ անձը նախազգուշացրել է իրավապահներին, որ այն կպայթի 40 րոպե անց:
Մինչ այժմ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկ չի ստանձնել դեպքի պատասխանատվությունը: Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: