Իրանի ԱԳՆ․ Թրամփն ու նրա վարչակազմը հավատարիմ կմնան իրանյան միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը հավատարիմ կմնան Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրին։ Նման տեսակետ է հայտնել Իրանի ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Աբբաս Արակչին, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
Նրա խոսքով, համաձայնագրում կան մի շարք կետեր, այն կապակցությամբ , որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի համաձայնագրից, լուրջ վնաս կկրի։ «Իհարկե ես համաձայն եմ, որ վերջերս այս հարցի շուրջ կասկածներ են հայտնվել, բայց ես համարում եմ, որ առաջիկա 2 ամիսներին այդ բոլոր կասկածները կփարատվեն, ու համաձայնագրի իրականացումը կշարունակվի»,- նշել է նա։