Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն սկսել է նախագահի իմպիչմենտի գործով դատավճռի քննարկումը
Международные новостиԿորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամները փետրվարի 28-ին ձեռնամուխ են եղել երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման գործով դատավճռի քննարկմանը:
Այդ մասին ասված Է ՍԴ-ի տարածված հաղորդագրության մեջ:
«Փետրվարի 27-ին Սահմանադրական դատարանում ավարտվել Է պաշտոնազրկման գործով լսումների ընթացակարգը, եւ փետրվարի 28-ին դատավորները ձեռնամուխ են եղել կողմերի փաստարկների գնահատմանը»,-նշվում Է փաստաթղթում:
Վերջնական որոշում կայացնելու ամսաթիվը նշված չԷ, սակայն նախընթաց փորձից հետեւում Է, որ քննարկման համար կպահանջվի շուրջ երկու շաբաթ: Այսպիսով, սպասվում Է, որ դատավճիռը կհայտարարվի մարտի 10-ին կամ 13-ին:
Գործի քննությունն ընթանում Է փակ դռների հետեւում: Սահմանված ընթացակարգի համաձայն, դատավորներն սկզբում կծանոթանան վիճելի հարցերին, այնուհետեւ կանցնեն գործի բոլոր մանրամասների քննարկմանը:
Այդ ընթացակարգերից հետո տեղի կունենա ամփոփիչ քվեարկություն, որի արդյունքում կընդունվի վերջնական որոշումը, որը ենթակա չԷ վերանայման: Դատավճիռն ուժի մեջ կմտնի հաստատումից անմիջապես հետո:
Անցյալ տարվա դեկտեմբերին հարավկորեական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին, որին մեղադրել են կոռուպցիայի եւ իշխանությունը չարաշահելու մեջ: Հարավային Կորեայի օրենսդրության համաձայն, նախագահի պաշտոնազրկումը պետք Է հաստատի կամ մերժի Սահմանադրական դատարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: