Մոլդովայի նախագահը խորհրդարան նախաձեռնություն է մտցրել իր լիազորությունների ընդլայնման մասին
Международные новостиՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն Է մտցրել պետության ղեկավարին խորհրդարանի արձակման լրացուցիչ լիազորություններով օժտելու մասին:
«Ես խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն եմ մտցրել Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու մասին, որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները եւ նրան օժտում խորհրդարանն արձակելու իրավունքով: Հուսով եմ, որ պատգամավորները կպաշտպանեն այս նախաձեռնությունը, որը համապատասխանում Է երկրի քաղաքացիների մեծամասնության ցանկություններին, որոնք հանդես են գալիս վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին»,-ասել Է Դոդոնը լրագրողներին:
Նրա խոսքով՝ օրինագիծը նախատեսում Է հիմնական օրենքում ներառել եւս հինգ դեպք, երբ խորհրդարանը կարող Է արձակվել պետության ղեկավարի կողմից:
«Եթե խորհրդարանը չպաշտպանի նախագահի նախաձեռնությունը, ապա ես հարկադրված կլինեմ դիմել ժողովրդին: Այս դեպքում բացառված չԷ հանրաքվեի անցկացման հնարավորությունը. թող մեզ դատեն ընտրողները: Կա նաեւ ավելի արմատական տարբերակ, որը նախատեսում Է անցում կառավարման նախագահական ձեւի»,-ընդգծել Է Դոդոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: