Սկզբում ամուսինս դեմ էր, որ պետք է լողազգեստ հիշեցնող զգեստով նկարահանվեմ. Ջուս
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսը այս օրերին իր նոր տեսահոկովակի նկարահանումներով է զբաղված, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Առաջակը ստացա Dj Blackey-ից, նա ինձ գրեց, որ մի ստեղծագործություն ունի ու պատկերացնում է, որ հենց իմ կատարմամբ այն հետաքրքիր կհնչի: Երգը կոչվում է «Crazy freedom»՝ «Խենթ ազատություն», այն շատ ռիթմիկ, գեղեցիկ ու ակտիվ երգ է, որը, վստահաբար, հայկական ակումբները կհարստացնի եւս մեկ խենթ երգով»,- նշեց Ջուսն ու պատմեց տեսահոլովակի շրջանակում համագործակցությունների մասին.
«Առաջին հերթին կցանկանամ խոսել ռեժիսորի մասին, ում նախկինում չէի ճանաչում: Ռեժիսոր Սեւակ Սողոմոնյանն ինձ համար հայտնություն էր, թեեւ վաղուց է այդ մասնագիտությամբ աշխատում: Նա հետաքրքիր գաղափարներ առաջարկեց, մենք էլ սիրով համաձայնեինք: Այս պարագայում նա կարողացավ ավելի տպավորիչ դարձնել երգը. ուրախ եմ, որ ես տաղանդավոր մարդկանց կարողանում եմ զգալ: Ի դեպ՝ ակումբային տեսարաններն արդեն նկարված են, մյուս տեսարանները կնկարենք մեկ շաբաթից: Ինձ հետ միասին կան մի քանի հերոսներ, այդ թվում որպես հերոս է նկարվել նաեւ ռեժիսորը»:
Շարունակությունը` այստեղ: