Ռուսաստանին պետք չէ պատժամիջոցների հարցում Արևմուտքի ողորմածությունը. Մեդվեդև
Международные новостиՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել Ռուսաստանի բնակչությանը պատրաստվել անորոշ երկար ժամկետով ապրել գործող պատժամիջոցների պայմաններում, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նա նաեւ նշել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի առաջնորդների գործողություններն ուղղված են այդ պատժամիջոցները հավերժացնելուն ու շեշտել է, որ Ռուսաստանում արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում բոլոր ձեռքբերումները «իրականացվել են ոչ թե շնորհիվ, այլ հակառակ»։