Իսպանիայի գերագույն դատարանը մերժել է գեներալ Ֆրանկոյի աճյունը վերահուղարկավորելու առաջարկը
Международные новостиԻսպանիայի գերագույն դատարանը մերժել է գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի աճյունը վերահուղարկավորելու առաջարկը, հայտնում է Reuters–ը։
Նախկին դատավոր Բալթազար Գարզոնը անցած տարի ներկայացրել էր առաջարկ Մադրիդի սահմաններից դուրս գտնվող Զոհվածների հովիտ դամբարանը Իսպանիայի 1936-39 թթ քաղաքացիական պատերազմի ու Ֆրանկոյի բռնապետության ժամանակ զոհվածների հուշահամալիր դարձնելու մասին։ Առաջարկը նախատեսում էր Ֆրանկոյի աճյունի վերահուղարկավորումն ընդհանուր գերեզմանոցում, նաեւ տասնյակ հազարավոր աճյունների ապաշիրիմումը նույնականացման նպատակով։ Գարզոնի առաջարկը ներկայացրել է կառավարությանը, սակայն հաջողության չի հասել։ Դրանից հետո նա դիմել է Գերագույն դատարան։ Վերջինը մերժել էր նրա բողոքը, առայժմ չհիմնավորելով իր որոշումը։