Թուրք ճարտարապետները ՅՈՒՆԵՍԿՕ—ին կոչ են արել փրկել Դիարբեքիրի մշակույթային ժառանգությունը
Международные новостиԹուրքիայի «Ճարտարապետների պալատի» Դիարբեքիրի մասնաճյուղը կոչով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ–ին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Ճարտարապետների պալատի» Դիարբեքիրի մասնաճյուղի կոչի մեջ նշվել է, որ Դիարբեքիրի Սուրի պատմական հատվածը ոչնչացման եզրին է կանգնած։ Կոչի մեջ հիշատակվել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից որպես մշակույթային ժառանգություն ճանաչված Սուրում թուրքական իշխանությունները ցանկանում են փոփոխություններ իրականացնել, ինչը վտանգում է պատմական շինությունների ապագան։
«Ճարտարապետների պալատի»–ի տարածած հայտարարության մեջ տարօրինակ է համարվել այս ընթացքում Սուրում տեղի ունեցող մշակույթային ջարդին ՅՈՒՆԵՍԿՕ–ի լռությունը։ Կոչի մեջ ՅՈՒՆԵՍԿՕ–ին խնդրել են շտապ միջոցներ ձեռնարկել Սուրի պատմական շինությունները վերականգնելու հարցում։
Նշենք, որ Դիարբեքիրի Սուրի շրջանում 2015–ի աշնանից մինչ 2016–ի գարունը թուրքական զինված ուժերի ու քուրդ զինյալների բախումների հետեւանքով մեծ վնասներ են կրել հոգեւոր ու մշակույթային կառույցները, այդ թվում Սուրում գտնվող երկու հայկական եկեղեցիները։