Սիրիայի հակամարտությունն ամենախոշոր հումանիտար աղետն է Երկրորդ աշխարհամարտից հետո. Տուրբյոռն Յագլանդ
Международные новостиԵվրախորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը հայտարարել Է, որ սիրիական զինված հակամարտությունն իր բացասական հետեւանքներով ամենախոշորն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ամբողջ ժամանաշրջանում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին նա ասել Է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի նախարարական նիստում:
«Դեռ ոչ մի տեղ հետեւանքներն այդքան աղետալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը մարդու իրավունքների բնագավառում ծանրագույն աղետի Է վերաճել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջանում»,- ասել Է Յագլանդը:
«Ինչպես սիրիական, այնպես Էլ մի շարք այլ ճգնաժամեր հանգեցնում են այն բանին, որ մենք հարկադրված ենք ապրելու մարդկանց զանգվածային հարկադիր տեղահանման դարում»,- նշել Է Յագլանդը: «Վերջին երկու տարում Եվրամիություն են ժամանել մեկուկես միլիոն փախստականներ եւ այլ միգրանտներ»,- հայտնել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: