Սրտամկանի ինֆարկտը կարելի է կանխել այս մրգի ամենօրյա օգտագործման միջոցով
LifestyleՍրտամկանի ինֆարկտը սուր հիվանդություն է, որը պայմանավորված է սրտի պսակային անոթների արյան մատակարարման բացարձակ անբավարարության հետևանքով սրտամկանում մեռուկացման մեկ կամ մի քանի օջախների զարգացմամբ։
Վերջերս Օքսֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, որ սրտային խնդիրներ ունեցող հիվանդներն իրենց ամենօրյա սննդակարգում պարտադիր պետք է խնձոր ներառեն և հաճախակի օգտագործեն: Նրանք պնդում են, որ մյուս մրգերն նույնպես դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:
Բժիշկները հատկապես խորհուրդ են տալիս սննդակարգում օրական հինգ տեսակի միրգ և բանջարեղեն օգտագործել: Մասնագետները նշում են, որ խնձորի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել սրտամկանի ինֆարկտը, նրանք հատկապես նշել են, որ օգտակար է մեկ ամիս շարունակ օրեկան մեկական խնձոր ուտել և արդյունքը նկատելի կլինի:
Հիշեցնենք, որ խնձորի մեջ մեծ քանակությամբ միկրոտարրեր կան, որոնք օգտակար են մարսողության համար:
Սակայն նշենք՝ սրտամկանի ինֆարկտը լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում։ Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտական հսկողություն, որովհետև առաջին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղորայքներ կան, որոնք կիրառելի են միայն հիվանդանոցում՝ բժշկի հսկողությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: