ԻՊ-ի պարագլուխն ուղերձ Է հղել իր կողմնակիցներին. Alsumaria
Международные новости «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին իր ուղերձում խոստովանել Է ԻՊ-ի պարտությունը վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններում եւ կողմնակիցներին կոչ Է արել թաքնվել լեռնային շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նայնավայի նահանգի մի աղբյուրի:
«Ալ Բաղդադին իր խոսքը համարել Է հրաժեշտի ուղերձ, այն տարածել Է ԻՊ-ի քարոզիչների շրջանում եւ բացատրել, թե ինչ Է տեղի ունենում խմբավորման հետ: Քարոզիչներն սկսել են խոսել պարտությունների մասին, որոնք խմբավորումը կրում Է Նայնավայի նահանգում եւ Իրաքի մյուս մասերում»,-հեռուստաալիքին հայտնել Է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ իրաքյան Մոսուլի արեւմտյան մասում ԻՊ-ի պարագլուխները փախչում են քաղաքից:
Իրաքցի զինվորականների եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվել Է 2016 թվականի հոկտեմբերին. ավելի վաղ ազատագրվել Է քաղաքի արեւելյան մասը: Փետրվարի կեսերին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է արեւմտյան մասի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Փետրվարի 24-ին Իրաքի կառավարական ուժերը Մոսուլից հարավ-արեւմուտք գրավել են ռազմաբազա եւ մի գյուղ ու մտել քաղաքի արեւմտյան բնակելի թաղամասեր, ինչպես նաեւ ամբողջովին հսկողության տակ են առել օդանավակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: