Գոռ Հակոբյանի ու կնոջ ամուսնության 6–ամյակը, սիրո խոստովանությունը և երջանկության բանաձևը
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Ֆուլ հաուս»–ի դերասան Գոռ Հակոբյանը և իր կինը` Հրանուշ Մնոյանը, արդեն 12 տարի է՝ միասին են, 6 տարի` ամուսնացած։ Օրերս զույգը նշել է ամուսնության 6 ամյակը, թեև այս առիթը հատուկ չեն նշել։ Tert.am Life–ը Գոռ Հակոբյանի հետ զրուցել է ամուսնական կյանքի մասին։
Ծանոթացել ենք Գյումրիի միջնակարգ դպրոցներից մեկում
2004 թվականն էր, երբ Հրանուշը Ռուսաստանից վերադարձավ Հայաստան։ Նրան տեսել եմ դպրոցում և սիրահարվել։ Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, ես`17։
7 տարի ընկերություն արեցինք, հետո կատարեցինք մեր կյանքի կարևոր քայլերը` նշանվեցինք ու ամուսնացանք։
Սիրո խոստովանությունն արել եմ Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ համերգի էի
2005 թվականի ապրիլի 1–ն էր։ Նրան տարա թատրոնի գրիմանոց և հենց այնտեղ ասացի, որ սիրում եմ իրեն ու միայն իրեն եմ տեսնում իմ կողքին։ Այդ պահն այնքան ռոմանտիկ էր։ Մոռացել էինք, որ այդ օրը խաբելու օրն է։ Այդ ժամանակվանից սկսած միասին ենք մինչև օրս։ Բայց նշանվելու կամ ամուսնության հատուկ առաջարկ չեմ արել։ Մենք իրար հետ ենք մեծացել։ Միշտ միասին էինք որոշումներ կայացնում։ Բացառություն չէին մեր նշանվելն ու ամուսնությունը։ Ամեն ինչ միասին ենք մտածել, կազմակերպել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։