ԱՄՆ-ի Կոնգրեսին Թրամփի առաջին ուղերձը դիտել է շուրջ 47 մլն մարդ
Международные новостиՍենատին եւ Ներկայացուցիչների պալատին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղերձի հեռուստատեսային լսարանը կազմել Է 46,82 մլն մարդ:
Այս տվյալները մարտի 1-ին հրապարակել Է Nielsen ամերիկյան հետազոտական ընկերությունը:
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի ղեկավարի ելույթը փետրվարի 28-ի երեկոյան դիտել են երկրի ինը առաջատար հեռուստաալիքներով: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի առաջին ուղերձի լսարանը գերազանցել Էր 52,37 միլիոնը, իսկ նրա նախորդինը՝ Ջորջ Բուշ կրտսերինը՝ 39,79 միլիոնը: Իսկ ահա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը, որը փետրվարի 26-ին անցկացվել Է Լոս Անջելեսում, հեռուստաԷկրանների մոտ հավաքել Էր միայն շուրջ 32,9 մլն մարդ:
Թրամփի ելույթն առավել շատ մարդ Է դիտել Fox News-ով (10.77 մլն), երկրորդ տեղում NBC-ն Է (9,14 մլն), երրորդում՝ CBS-ը (7,16 մլն)
Ամերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական Է արտահայտվել Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած ելույթի առթիվ: Այդ մասին վկայում Է CNN հեռուստաընկերության եւ ORC սոցիոլոգիական ծառայության հարցումը, որի արդյունքները հրապարակվել են մարտի 1-ին:
Այսպես, 78 տոկոսը հայտարարել Է, որ լավ Է վերաբերվում Թրամփի ելույթին, այդ թվում՝ 57 տոկոսը այն համարել Է «շատ դրական»: Հարցվածների գրեթե 70 տոկոսը հայտարարել Է, որ Թրամփի ելույթն իրենց լավատեսություն Է ներշնչել երկրի ապագայի նկատմամբ:
Թրամփը լավ գնահատական Է ստացել տնտեսության վերաբերյալ արած առաջարկությունների համար. 72 տոկոսը կարծում Է, որ նա հանդես Է եկել ճիշտ ուղղությամբ տանող քաղաքականության օգտին: Նաեւ 70 տոկոսը դրական Է գնահատել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նրա առաջարկությունները, 64 տոկոսը՝ առաջարկված հարկային բարեփոխումը, 62 տոկոսը՝ ներգաղթին, եւս 62 տոկոսը՝ առողջապահությանը վերաբերող առաջարկությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: