Փքված որովայնի համախտանիշ
LifestyleՏարածված կարծիք կա, թե փքված փորը եւ գազերը մարսողության խնդիրներ են մատնանշում: Հետազոտողները պնդում են, որ որովայնի փքվածությունը նորմալ երեւույթ է, երբ մարդը ճիշտ սննդակարգ է օգտագործում: Մասնագետների եզրահանգումը հիմնված է հետազոտության արդյունքների հիման վրա, որի շրջանակում հետեւել են 75 կամավորի, որոնցից ոմանց սննդի մեջ ամբողջական ցորենից սննդամթերք էր ներառվում: Պարզվել է, որ այն կամավորները, որոնց սննդի մեջ մտնում էին ամբողջական ցորենից ուտեստներ (ապուրներ, հաց եւ այլն), երկու անգամ ավելի հաճախ էին զուգարան գնում, քան մյուսները: Բացի այդ, փորձարկվողների այդ խմբի մոտ օրվա ընթացքում աղիներում ավելի շատ գազեր էին առաջանում:
Մասնագետն ընդգծել է, որ գազերի առաջացումն ու ավելի հաճախակի արտաթորումը ամբողջական հատիկներից մթերքներով ճիշտ սննդի անփոփոխ ուղեկիցներն են: Այդ պատճառով չարժե անհանգստանալ: Չզտված հատիկներից սննդամթերքում պարունակվում են սննդային մանրաթելեր, որոնք աղիքային մանրէների ակտիվության շնորհիվ հաստ աղիքում ֆերմենտացիայի գործընթաց են անցնում: Հենց դա էլ հանգեցնում է որովայնի փքմանը և գազարտադրությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: