Արմեն Պետրոսյան. ««Ֆուլ հաուսի» ավարտից հետո կշարունակենք աշխատել դերասանների հետ»
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի համար 2017 թվականը հոբելյանական է՝ 25 տարի է, ինչ նա զբաղվում է հեռուստատեսային աշխատանքով։ Tert.em Life–ի հետ զրույցում Մենչը պատմել է КВН–ից «Ֆուլ հաուս» անցած ճանապարհի, բարդությունների ու հաջողությունների, գործունեությունն ընդլայնելու, Միհրանի, Արփիի և Գոռի հետ «Ֆուլ հաուսից» դուրս էլ աշխատելու մասին։
–Արմեն, 25 տարի է՝ բեմում եք. սկսեցիք որպես դերասան, այժմ անում եք նաև պրոդյուսերական աշխատանք։ Այս ամենին հասել եք ինքնակրթությամբ, սակայն համարվում եք լավագույններից մեկը Հայաստանում։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։
–Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել հեռուստատեսային աշխատանքով։ Այն ժամանակ համագործակցում էինք «Շարմ» ընկերության հետ, Հանրայինի համար ենք շատ նախագծեր արել։ 5 տարի զբաղվեցի КВН–ով, որից հետո վերադարձա հայկական հեռուստատեսություն։ Միշտ եղել եմ և՛ ստեղծագործական կազմում, և՛ կատարողական՝ որպես դերասան։ Մի քիչ դժվար է հիշել՝ ինչ աշխատանքներ եմ արել 25 տարում։ Շատ նախագծեր կան, որոնք արել եմ, բայց արդեն մոռացել։ Մեկ–մեկ կողքից են հիշեցնում, որ կապ եմ ունեցել տվյալ նախագծի հետ։
2002 թվականին հրավեր ստացա աշխատելու «Հայ TV»–ում՝ որպես պրոդյուսեր։ Պետք է կառուցեի մի ալիք, որը նոր էր սկսում իր գործունությունը։ Հիմա այդ ամենը բավականին զարգացած է, այն ժամանակ դրա մասին ընդհանրապես ոչ ոք չգիտեր, չէին հասկանում պրոդյուսեր բառի իմաստն ու նշանակությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։