Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Էդվարդ Նալբանդյանը դիվանագետի օրվա կապակցությամբ ղարաբաղյան հիմնահացի խաղաղ հանգուցալուծում է ցանկացել

Политика

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Դիվանագետի օրվա, ինչպես նաև ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25 ամյակի կապակցությամբ:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Մասնագիտական տոնն ընդունված է կապակցել այն կարևոր իրադարձության հետ, որը լավագույնս է փոխանցում դրա խորհուրդը: Դիվանագետի օրն էլ պատահական չէ ընտրված: Այս տարի մարտի 2-ին լրանում է հոբելյանական 25-րդ տարին այն օրվանից, երբ Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև, Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց: Ահա թե ինչու մեր հարուստ պատմության շտեմարանից, հատկապես այս օրն է ընտրվել` նշելու հայ դիվանագետի տոնը:

Ավելորդ է ասել, թե մեր երկրի միջազգային ճանաչումը խորհրդանշող այս իրադարձությունը ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, որը դարեր շարունակ ստիպված է եղել պայքարել իր ազատության համար, փորձել է հավասարի իրավունքով միջազգային հարթակներում պաշտպանել իր շահերը, երազել կրկին հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

Դիվանագետի մասնագիտական տոնը Հայաստանում սերտորեն կապված է մեր անկախության վերականգնման ու մեր պետականության կառուցման հետ:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ նշում ենք Դիվանագետի օրը։ Դա վկայում է այն կարևորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության և հասարակության կողմից մեր պետության արտաքին քաղաքականությանը։

Անկախությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք ոչ միայն միջազգային ու տարածաշրջանային խոշորագույն կառույցներին անդամակցության գործընթացին, այլև սկսեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ: Այս օրերին միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ ենք փոխանակում բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մեր համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, զարգանում է բնականոն հունով:

Երբ Հայաստանն իր առաջին քայլ երն էր կատարում միջազգային ասպարեզում, մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական և, միևնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։

Մարտահրավերներով լի մեր տարածաշրջանում, Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու ամբողջ աշխարհում կայծակնային արագությամբ փոփոխվող իրադրության պայմաններում նախանշվեցին այն բարդագույն խնդիրները, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար, ամրության պաշար հավաքեր և այդ դիրքերից մեր երկիրը ներկայացներ աշխարհին։ Հետևողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ սուղ հնարավորությունների պայմաններում ձևավորել ու առաջ տանել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության։ Հետհայացք գցելով` կարելի է տեսնել, թե քառորդ դարի ընթացքում ինչ ահռելի ճանապարհ ենք անցել, ինչ հավակնոտ նպատակներ ենք դրել մեր առջև և լծվել դրանց իրականացմանը։

Այսօր էլ մ եր դիվանագիտությունը շարունակում է իր աշխատանքները Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։ Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին` ցույց տալու այն կարողությունները, որ առկա են մեր մեջ, ավելացնել տարբեր մայրցամաքներում մեր երկրի բարեկամների թիվը, առավել լսելի և ընկալելի դարձնել մեր ձայնը միջազգային հարթակներում, ակտիվ դերակատարություն ստանձնել գլոբալ գործընթացներում, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով:

Թվում է, թե որպես փոքր պետություն, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն էլ համեստ պետք է լինի: Իհարկե, մեզ համար սահմանում ենք առաջնայնություններ, և ջանքերի զգալի մասը հենց այդ ուղղություններով էլ ներդրվում են, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք սահմանափակվում ենք բացառապես այդ նպատակներով:

Համաշխարհային գո րծընթացները, որքան էլ աշխարհագրորեն հեռու են լինում, այնուամենայնիվ, իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մենք զգում ենք նաև Հայաստանում: Հետևաբար, փորձում ենք անմասն չմնալ միջազգային հարաբերություններում ընթացքող գործընթացներից: Հայաստանը փորձում է իր նպաստը բերել բաժանարար գծերի վերացմանը, փոխշահավետ, հնարավորինս լայն համագործակցության դաշտի ձևավորմանը:

Իր երկկողմ օրակարգից բացի մեր երկիրը նշանակալի ներդրում է բերում միջազգային և տարածաշրջանային տարբեր հրատապ հարցերի լուծմանը: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդ ամ` Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքերի հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խթանմանը:

Բերեմ համաշխարահային նշանակություն ունեցող խնդիրներում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի նպաստի միայն երկու օրինակ: Մեր երկիրը միջազգային հարթակներում բարձրացնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլև իր գործուն մասնակցությունն է բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում: Հատկանշական են այս առումով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևերը: Հայաստանը միջազգային անվտանգության ջանքերին իր ներդրումն է բերում նաև մասնակցելով խաղաղապահ գործողություններին աշխարհի տարբեր անկյուններում, ինչը շարունակաբար բարձր գնահատականի է արժանանում մեր գործընկերների կողմից:

Ակնհայտ է, որ տա րեց տարի մեր դիվանագիտական ծառայության օրակարգը հագենում և խտանում է, ինչը միջազգային ասպարեզում մեր ներգրավման և հարաբերությունների զարգացման, ակտիվ նախաձեռնողական դիվանագիտություն վարելու արդյունք է:

Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և խնդիրները, և դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները, հատկապե ս ճգնաժամային իրավիճակներում: Այս առումով հատկանշական է սիրիահայերին մեր երկրի մեկնած օգնության ձեռքը` ինչպես տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին ապաստան տալով Հայաստանում, այնպես էլ մարդասիրական օգնություն ուղարկելով Սիրիա:

Վերջին տարիներին նկատելիորեն ընդլայնվել է աշխարհում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը: Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է շուրջ 2.500 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 170 երկրների հետ, հավատարմագրված է 95 պետություններում: Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն դիվանագետների ջանքերը, ովքեր ծառայում են պատերազմի կամ ճգնաժամային գոտիներում` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում:

Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ այս ամենին իրենց մեծ ու անուրանալի նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ ու հայրենանվեր աշխատանքով:

Յոթ տարի առաջ հիմնադրեցինք Դիվանագիտական դպրոցը, որն այսօր արդեն կադրերի դարբնոց է դարձել և մեր դիվանագիտական ծառայությունը համալրում է բանիմաց մասնագետներով։&nbsp ;

Այս հոբելյանական օրը անցկացվում է նաև մեր դեսպանների հերթական հավաքը: Ավանդույթ են դարձել դրա շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմի և մեր դեսպանների այցերը Արցախ։ Սա պատահական չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը:

Եթե ինձ հարցնեն, թե ինչ կլիներ իմ բարեմաղթանքը դիվանագետի օրվա կապակցությամբ, ես առանց վարանելու կնշեի, որ լավագույնը, ինչ կարող եմ ցանկանալ, ղարաբաղյան հիմնահացի խաղաղ հանգուցալուծումն է: Եվ ես վստահ եմ, որ օրը կգա, և մենք հնարավորություն կունենանք միմյանց շնորհավորելու այդ առիթով։ Այս առումով մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա: Համոզված եմ, որ նրանք կշարունակեն այն պատվով կրել, և ի վերջո մեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:

Առաջին անգամ է նաև, որ դեսպանների հավաքը կատարվում է արտգործնախարարության նորակառ ույց շենքում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մեր համար աշխատանքային այս հարմարավետ պայմաններն ապահովելու համար:

Հարգելի դիվանագետներ,

Օրացույցի կարմիր գույնով ընդգծված օրերի մեջ թերևս յուրաքանչյուրիս համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մասնագիտական տոնը։ Սա մեր ընտրած ուղու, մեր առօրյա աշխատանքի, մեր ձեռքբերումների բերկրանքի օրն է։

Բոլոր մեր դիվանագետներին, ինչպես կենտրոնական ապարատում` արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ արտերկրում` մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող, ես կցանականայի շնորհակալություն հայտնել այն մեծ, անձնվեր աշխատանքի համար, որ կատարում են հանուն մեր ժողովրդի և երկրի շահերի պաշտպանության, և շնորհավորել բոլորիս՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ շարունակեք ձեր ազգանվեր գործն անկոտրում կամքով ու վստահությամբ, որ նաև մեր յուրաքանչյուրի ջանքերի շնորհիվ է, որ ամրապնդվում ու զարգանում է մեր Հայրենիքը, որի դրոշը 25 տարի առաջ վեր խոյացավ ՄԱԿ-ի առջև: 

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցն են:

Շնորհավոր, հարգելի գործընկերներ:
Ի գործ` դեպի նորանոր ձեռքբերումներ»:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»