Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջել են վերսկսել երկխոսությունը ՌԴ-ի հետ
Международные новостиԲրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային կոմիտեն մարտի 2-ին զեկույց Է հրապարակել Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների վիճակի մասին, եւ նրա գլխավոր հանձնարարականներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն Է:
70-Էջանոց զեկույցի պատրաստման համար պահանջվել Է մեկ տարի, այդ ընթացքում պատգամավորները հասցրել են այցելել Ռուսաստան եւ Ուկրաինա, ինչպես նաեւ զրուցել տասնյակ քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Զեկույցի գլխավոր միտքն այն Է, որ Ռուսաստանի հետ երկխոսության բացակայությունը «անհեռատես» քաղաքականություն Է, որից հարկավոր Է արագորեն հրաժարվել:
Զեկույցի հետ միաժամանակ հրապարակված մամուլի տեղեկագրում ասված Է, որ «միջազգային կոմիտեն անհեռատես Է համարում Ռուսաստանի հետ երկխոսության բացակայությունը, որքան Էլ որ տհաճ լինեն բանակցությունները»:
Խորհրդարանի միջազգային կոմիտեի նախագահ Քրիսփին Բլանթի կարծիքով, Բրիտանիայի ներկայիս կառավարությունը նախորդից ավելի լավ Է հասկանում ՌԴ-ի հետ գործակցության կարեւորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: