Եվրախորհրդարանը Մարին լե Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Международные новостиԵվրախորհրդարանի պատգամավորները մարտի 2-ին կայացած լիագումար նստաշրջանում քվեարկել են եվրապատգամավոր եւ «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեն որոշում Էր ընդունել լե Պենին անձեռնմխելիությունից զրկելու մասին: Այդ որոշումը պետք Է հաստատվեր լիագումար նիստում:
Խորհրդարանական անձեռնմխելիությունը հանելու պահանջով հանդես Էր եկել Նանտերի դատախազությունը:
«Ազգային ճակատի» առաջնորդին մեղադրում են «բռնարարքների պատկերումների տարածման» մեջ: Ֆրանսիայում հետաքննություն Էր սկսվել այն բանից հետո, երբ 2015 թվականի դեկտեմբերին ծայրահեղ աջ կուսակցության ղեկավարը Twitter-ով տարածել Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից մի քանի պատանդների սպանության լուսանկարներ: