Վրաստանի նախագահը Լուկաշենկոյին հրավիրել Է այց կատարել Թբիլիսի
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել Է այց կատարել Թբիլիսի:
Այդ մասին հայտնել Է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Այն նշել Է, որ «այսօր Մինսկում կայացել Է երկու երկրների նախագահների եւս մեկ հանդիպում»: «Նախագահներն այսօր ամփոփել են Գեորգի Մարգվելաշվիլիի Մինսկ կատարած այցի արդյունքները եւ քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները: Վրաստանի նախագահը Բելառուսի նախագահին հրավիրել Է այց կատարել Թբիլիսի»,-հայտարարել Է մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոյի այցի ամսաթիվը կհամաձայնեցվի ավելի ուշ: Դա կլինի Բելառուսի նախագահի երկրորդ այցը Վրաստան: 2015 թվականի ապրիլին Լուկաշենկոն պաշտոնական այց Էր կատարել Թբիլիսի, որի ընթացքում 15 համաձայնագրեր են ստորագրվել երկու երկրների համագործակցության վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: