Մակրոնն առաջարկում Է մեկ երրորդով կրճատել պատգամավորների եւ սենատորների թիվը Ֆրանսիայում
Международные новостиՖրանսիայի նախագահի թեկնածու եւ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն առաջարկում Է բարեփոխումներ անցկացնել՝ նպատակ ունենալով «առողջացնել» քաղաքական իստեբլիշմենտը երկրում:
Այդ մասին նա հայտարարել Է՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագրի հիմնական կետերը:
«Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած քաղաքական սկանդալները ցույց տվեցին, որ անհրաժեշտ Է լուրջ բարեփոխում անցկացնել քաղաքական գործիչների գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու համար,-հայտարարել Է Մակրոնը:-Անհրաժեշտ Է խորհրդարանականներին արգելել աշխատանքի տեղավորել ընտանիքի անդամներին, վերջ դնել խնամիականությանը: Ես նաեւ առաջարկում եմ մեկ երրորդով կրճատել խորհրդարանականների թիվը: Համոզված եմ, որ դա թույլ կտա նրանց աշխատանքն ավելի հասկանալի դարձնել ընտրողների համար»:
Այս առաջարկություններն ուղղակիորեն կապված են ընտրություններում Մակրոնի մրցակցի՝ «Հանրապետականներից» նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի մասնակցությամբ «Պենելոպագեյթ» սկանդալի հետ: Նա կասկածվում Է Ազգային ժողովում իր կնոջ համար կեղծ պաշտոն ստեղծելու մեջ: Ֆիյոնն ինքը դա կտրականապես հերքում Է:
Քաղաքական գործիչը հավաստիացրել Է, որ իր կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, « հենց սկզբից աշխատել Է իր հետ միասին» եւ որ առանց կնոջ աջակցության իրեն չԷր հաջողվի քաղաքական կարիերա անել:
Սկանդալը հանգեցրել Է այն բանին, որ Ֆիյոնի վարկանիշն ընկել Է: Հարցումների տվյալների համաձայն, այժմ նրան աջակցում Է ընտրողների 21 տոկոսը, նախընտրական արշավում նա տեղը զիջել Է հենց Մակրոնին (24 տոկոս):
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ այս տարվա ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: