Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կրթության էջ պետք է բացել կյանքի տարբեր փուլերում. Լևոն Մկրտչյան

Общество

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպ ի համալսարան անցմանը, նախարարը նշել է, որ ավագ դպրոցի դասական մոդելի նպատակն է նախապատրաստել երիտասարդին կրթության հաջորդ աստիճանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ ավագ դպրոցի աշակերտն այնքան հմտություն և գիտելքի ունենա, որպեսզի կարողանա ճիշտ կաղմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: «Այսօր մեր ավագ դպրոցներում այս ձևաչափն, ըստ էության չի աշխատում և մենք այստեղ խնդիր ունենք իրական փոփոխություն կատարել: Պատճառներից մեկը, թե ինչու ավագ դպրոցը չի ծառայում իր բուն նպատակին, այն է, որ աշակերտներին առաջարկվող առարկայախումբը՝ նավազագույնը 16 առարկա, բավականին ծանր է, որի ճնշումը թույլ չի տալիս աշակերտին կողմնորոշվել: Մենք որոշեցինք գնալ բեռնաթափման ճանապարհ ով. Այսինքն, 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում հնարավորություն տվեցինք ընտրել այն հիմնական առարկաները, որոնք նրան անհրաժեշտ են հետագա մասնագիտական կրթության համար, իսկ մնացած առարկաներից ազատեցինք: Նախորդ տարվա դեկտեմբերին արդեն առաջին փորձն արել ենք, եթե այն հաջող լինի, գալիք տարի կբեռնաթափենք 12-րդ դասարանն ամբողջությամբ»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը, որը խանգարում է երիտասարդին ճիշտ ընտրություն կատարելու հարցում, ընտանիքի ճնշումն է. «Շատ հաճախ ծնողները երեխայի փոխարեն որոշում են, թե նա ինչ պետք է դառնա: Ընդ որում երբեմն այդ որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ երեխան դեռ մանկապարտեզ է հաճախում: Որոշումը կայացնելուց հետո սկսում են երեխային նպատակաուղղել հենց այդ կողմնորշմամբ, որը ժամանակի ընթացքում երեխայի համար դառնում է հոգեբանական խնդիր՝ երբեմն թողնելով լուրջ հետևանքներ»: Հաջորդ լուրջ խնդիրը, ըստ Լևոն Մկրտչյանի, որին բախվում է երիտասարդը, բակալավրի և մագիստրոսի կրթությունն է. «Առաջադեմ որևէ երկրում չկա տարածված ավանդույթ, որ բակալավրի կրթությունից անմիջապես հետո, երիտասարդը պետք է ստանա նաև մագիստրոսի կրթություն: Ավելի շատ ընդունված Õ §, որ մարդը բակալավրի կրթությամբ սկսում է աշխատել և հետագայում, անհրաժեշտության դեպքում, բարձրացնում է իր մասնագիտական կարողություններն ու որակավորումը մագիստրոսական կրթությամբ: Մեզ մոտ մագիստրոսի ծրագիրը դարձել է բակալավրի մեխանիկական կրկնությունն է, քանի որ աշխատաշուկան կայացած չէ և հստակ պահանջներ, որպես այդպիսին մասնագետների և կրթության համակարգի առջև չի դրվում: Չգիտես ինչու մեզ, հավանաբար խորհրդային համակարգից ժառանգած ավանդույթ է, մեզանից շատերին թվում է, թե մինչև 25 տարեկան պետք է հետևողականորեն կրթվել, իսկ դրանից հետո ջանասիրաբար աշխատել՝ փակելով կրթության էջը: Մենք պետք է հասկանանք, որ կրթությունը մի խողովակ է, որի միջով կարելի է անցնել կյանքի տարբեր փուլերում: Կրթությունն իրականում ոչ թե նպատակ է, այլ միջոց այդ նպատակների իրագործման համար: Օրինակ ինձ համար, իբրև Կրթության և գիտության նախարարի, հստակ է, որ Հայաստանի կրթական գործունեության գլոբալ նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն ու մրցունակության բարձրացումն է»,- նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրներÕ «: Ի պատասխան «Քվանտ» վարժարանի միջազգային բակալավրիատ ծրագրով սովորող սաներից մեկի հարցի, թե միջազգային բակալավրիատի դիպլոմ /այն գործում է 2 տարի ժամկետով/ կորցնում է իր իմաստը, երբ ուսանողը բուհ ընդունվելուց հետո զորակոչվում է բանակ, հնարավոր է, որ այս ծրագրով սովորողներին տրվի տարկետում, Լևոն Մկրտչյանը նշել է.«Ես այս հարցին կպատասխանեմ նախ որպես ՀՀ քաղաքացի. մեր երկրի իրավիճակն այնպիսին է, որ մենք մեր ուժերը մոբիլիզացնելու խնդիր ունենք: Մենք այն քիչ ժողովուրդներից ենք, որը 25 տարի մարտական հերթափոխ է իրականացնում, քանի որ անընդհատ գտնվում է պատերազմական իրավիճակում: Ու հիմա, քանի որ մարդկային ռեսուրսի խնդիր կա, կայացվել է որոշում, որ բոլոր տղաները պետք է մեկնեն ծառայության: Բայց այս որոշումն ամբողջությամբ չիրագործվեց, որոշվեց բացառություններ սահմանել՝ տալով որոշակի թվով տարկետման տեղեր, ինչն էլ, կարծում եմ, հանգեցրեց անարդարության: Օրինակ` նույն կուրսի ուսանողներից 14-ին տանում են բանակ, իսկ մեկին` ոչ: Բանակ չտանելու միակ չափանիշը այս դեպքում քննությունը ընդամենը 0,5 բալով բարձր ստանալն է, որը կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ: Որպես Կրթության և գիտության նախարար իմ մոտեցումը հետևյալն է՝ պայմանները բոլորի համար պետք է նույնը լինեն՝ կամ պետք է բոլոր ուսանողներին բանակ տանել կամ ոչ մեկին չտանել: Կոնկրետ միջազգային բակալավրիատի խնդրի հետ կապված մենք կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի բանակ գնալու պարագայում վկայականի ժամկետը երկարեցվի, այսինքն` այն 4 տարի ուժի մեջ լինի»,- նշել է նախարարը: Նրա տեղեկացմամբ այս տարի դեռևս գործելու է անցյալ տարիների կարգը, այսինքն՝ տարկետման տեղեր կտրվեն, սակայն պետության որդեգրած քաղաքականությունը միտված է դեպի տարկետման իրավունքի վերացումը՝ զուգահեռաբար բանկում զարգացնելով մասնագիտական միջավայրի ապահովման հնարավությունները: «Կարևորը ոչ թե տարկետման խնդիրն է, այլ բանակում համապատասխան միջավայր ստեղծելը, որ, օրինակ, ֆիզիկայով զբաղվողները շարունակեն իրենց աշխատանքը: Մենք զինված ուժերում մասնագիտության պահպանման խնդիր ունենք, որովհետև պաշտպանությունը միայն կրակելը չէ, բանակում շատերը` ֆիզիկոսներ, բնագետներ, կարող են մասնագիտական գործառույթ իրականացնել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով օտար լեզուների իմացության զարգացման հարցին` նախարարը նշել է, որ փոքր երկրների ու ժողովուրդների համար օտար լեզվի իմացությունը գիտության և կրթության զարգացման անհրաժեշտ միջոց է. «Համաշխարհային կրթագիտական ժառանգությունը մեզ համար չի կարող հասու լինել, եթե օտար լեզվի չտիրապետենք: Խորհրդային տարիներին մասնագիտական կրթության և գիտության լեզուն մեզ համար հիմնականում ռուսերենն էր, որովհետև մենք գտնվում էինք այդ մշակութային և տնտեսական տարածքում: Այսօր կա ընտրություն՝ որևէ միջազգային լեզու՝ անգլերեն, ռուսերեն կամ այլ լեզու պետք է պարտադիր իմանալ, որպեսզի հնարավորություն ունենանք մասնակցել գիտական և մասնագիտական զարգացումների միջազգային միտումներին»,- նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում հարցեր են եղել նաև դպրոցական և բուհական կրթական ծրագրերի, պետական լեզվաքաղաքականության և մի շարք այլ խնդիրների մասին:

 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией