Սիրիայի կառավարական զորքերը Պալմիրան գրավել են ՌԴ ՕՏՈւ-ի աջակցությամբ. Շոյգու
Международные новостиՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիայի աջակցությամբ Պալմիրան գրավել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Շոյգուն այս մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: