«Նամակները կարդալիս հուզվում էի»․ Սիրուշոյի հարցազրույցը
LifestyleTert.amLife-ը գրում է.
Երգչուհի Սիրուշոն նախորդ ամիս ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ «Դեր Զոր» երգի հիման վրա։ Երգչուհին տեսահոլովակի մի մասը նկարահանել է Անիում, ինչը բավականին բարդ է եղել։ Սիրուշոն ներկայացրել էր վավերագրական ֆիլմ, որում պատմել էր, թե ինչպես է հաջողվել Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանում նկարահանել տեսահոլովակ Հայոց ցեղասպանության մասին։
Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում Սիրուշոն խոսել է աշխատանքի արդյունքի, արձագանքների և առաջիկա անելիքների մասին։
«Իսկապես, չէի սպասում, որ այսպիսի արձագանք կլինի՝ թե՛ լայն տարածման, թե՛ մարդկանց հուզելու առումով։ Այնպիսի նամակներ ենք ստացել, որ կարդալիս ուղղակի հուզվում էի։ Ե՛վ ես, և՛ խումբը շնորհակալ ենք յուրաքանչյուրին, որ կիսել են մեր զգացողություններն այնպես, կարծես դրանք իրենցը լինեին»,- ասաց երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ