Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ-ում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 564 հազար 334 մարդ. ամեն ինչ առաջիկա ընտրությունների մասին

 Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մեկ ամիս ժամանակ է մնացել: Մարտի 5-ին մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերը կփորձեն ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը և երկիրը զարգացնելու տեսլականը:

Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն՝ ըստ ընտրական տարածքների, մինչ այս պահը ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված տեղական լրատվամիջոցները, ինչպես նաև տեղական ու միջազգային դիտորդական առաքելությունները, որոնք հավատարմագրվել են ընտրությունները դիտարկելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 564 հազար 334 քաղաքացի:

Թիվ 1 ընտրական տարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն) ընտրելու իրավունք ունի 198 հազար 537 քաղաքացի, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն)՝ 210 հազար 687 քաղաքացի, թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա)՝ 222 հազար 434 քաղաքացի, թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն)՝ 206 հազար 883 քաղաքացի, թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ)՝ 220 հազար 309 քաղաքացի, թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզ)՝ 232 հազար 232 քաղաքացի, թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ)՝ 117 հազար 455 քաղաքացի, թիվ 8 ընտրատարածքում  (Գեղարքունիքի մարզ)՝ 187 հա զար 263 քաղաքացի, թիվ 9 ընտրատարածքում  (Լոռու մարզ)՝ 238 հազար 975 քաղաքացի, թիվ 10 ընտրատարածքում  (Կոտայքի մարզ)՝ 237 հազար 419 քաղաքացի, թիվ 11 ընտրատարածքում  (Շիրակի մարզ)՝ 231 982 քաղաքացի, թիվ 12 ընտրատարածքում  (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր)՝ 152 հազար 805 քաղաքացի, թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ)՝ 107 հազար 353 քաղաքացի:

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 24 տեղական լրատվամիջոց: Մինչ այս պահը ԿԸՀ-ում հավատարմագրվել են «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, Հայաստանի Հանրային ռադիոն, «Նոյյան տապան» լրատվական կայքը, panorama.am լրատվական կայքը, «Ա-թիվի» հեռուստաընկերությունը, «Շանթ» հեռուստաընկերությունը, «Սոսի» հեռուստաընկերությունը, «Միր» հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղը, «Ռադիո վան&r aquo; լրատվական ծառայությունը, «Գեղամա» հեռուստաընկերությունը, shabat.am լրատվական կայքը, lurer.com լրատվական կայքը, vesti.am կայքը, «Արարատ» հեռուստաընկերությունը, «Ազատություն» ռադիոկայանը, «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությունը, shamshyan.com կայքը, «Արմինֆո» լրատվական գործակալությունը, «Ցայգ» Գյումրիի մարզային հեռուստաընկերությունը, xnews.am լրատվական կայքը, «Լոռի» հեռուստաընկերությունը, Շիրակի հանրային հեռուստառադիոն, henaran.am լրատվական կայքը: Մինչ այս պահը հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցի չների թիվը 351 է:

Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 6 տեղական կազմակերպություն: Ընտրությունների արդյունքները դիտարկելու համար հավատարմագրվել են ««Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» (133 դիտորդ), «Միացյալ առաջնորդների պալատ» (137 դիտորդ), «Համահայկական երիտասարդական ասոցիացիա (189 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (14 դիտորդ), «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն (969 դիտորդ) և «Շահեն» (104 դիտորդ) հասարակական կազմակերպությունները:

Միջազգային դիտորդական կազմակերպություններից ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները դիտարկելու համար այս պահի դրությամբ հավատարմագրվել է միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ): Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու մասին հայտարարել է նաև ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով):

Քվեարկությանն էլեկտրոնային եղանակով մասնակցելու իրավունք ունի 877 անձ, որոնց ցանկը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս հրապարակել է: Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պետք է տեղ ունենան նաև ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: ԿԸՀ-ն հրապարակել է նաև այդ ցանկը: ՀՀ-ում բնակվում է 35 հազար 308 եզդի, 11 հազար 911 ռուս, 2769 ասորի, 2 հազար 162 քուրդ:

Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են, 4-ը դաշինք: Ընտրապայքարի մեջ կմտնեն «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ» «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հայաստանի Կոմունիստական» կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես-ՀԺԿ» և «Ծառուկյան» դաշինքները:

 

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян