Կարտոֆիլն ընդդեմ քաղցկեղի
LifestyleՄասնագետները պնդում են , որ սննդակարգում մեծ քանակությամբ սպիտակ բանջարեղենի օգտագործումը, ինչպիսիք են ծաղկակաղամբը, կարտոֆիլն ու սոխը, երեք անգամ նվազեցնում է ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։ Նրանք պնդում են նաև, որ լյարդի քաղցկեղից կարելի է խուսափել սպիտակ կաղամբ, բրոկոլի, ինչպես նաև նեխուր ուտելով։ Այդ բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը հակաօքսիդանտ է։
Կարտոֆիլը լայն տարածում ունի դիետիկ սննդակարգում: Ալյուրով պատրաստած մթերքները, սպիտակ հացը փոխարինելով կարտոֆիլով` կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ճարպային կուտակումներից: Կարտոֆիլը կալիումի հիմնական աղբյուրն է համարվում: Կարտոֆիլի բաղադրության մեջ կալիումն ավելի շատ է, քան հացի, ձկան և մսի մեջ: Կալիումի օրվա չափաբաժինը կարելի է լրացնել 500 գ կարտոֆիլ ուտելով:
Հում կարտոֆիլի հյութը հայտնի միջոց է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունները բուժելու համար: Այն օգնում է լավացնել հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը, վերացնում է ցավը և ստամոքսում այրոցի զգացումը, սրտխառնոցը, իջեցնում է ստամոքսահյութի բարձր թթվայնությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: