Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի գրասենյակի դիմաց կրակոցներ են հնչել
Международные новостиԹուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի Ստամբուլի գրասենյակի դիմաց մարտի 3-ի առավոտյան կրակոցներ են հնչել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է պարբերականի կայքը:
Ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի վայրի տեսագրությունները, որոնք ցույց են տվել, որ կրակոցներն արվել են տաքսու մեջից: Կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն: