Մարինկա Խաչատրյան. «Շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ»
LifestyleTert.am Life–ը գրում է.
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այժմ նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում։ Շուտով դերասանուհին ևս մեկ նոր նախագծում՝ «Օտարը» հեռուստասերիալում կներկայանա։
Tert.am Life–ը Մարինկայի հետ անկեղծ զրույց է ունեցել շոուբիզնեսային միջավայրին ինտեգրվելու, ոլորտի ազդեցության, հակառակ սեռի ուշադրության, սիրահարվածության և ոչ միայն այդ ամենի մասին:)
–Մարինկա, հեռուստատեսությունում հայտնվեցիր պատանեկությանդ շրջանում և սկսեցիր հաստատուն քայլերով առաջ գնալ, քանի որ առաջին կերպարդ խաղալուց հետո չկորեցիր ասպարեզից։ Քո տեղը գտե՞լ ես շոու բիզնեսում:
-Ես չեմ խուսափի այն փաստից, որ ճանաչված եմ: Դա շատ հաճելի փաստ է ինձ համար: Իհարկե, դեռ մեծ ճանապարհ ունեմ անցնելու, չեմ կարող ինձ համարել լիարժեք կայացած դերասանուհի: Չգիտեմ՝ որ տարիքում կարող եմ հստակ ասել, որ կայացած եմ: Փառք Աստծո, փորձում եմ օգտագործել այն, ինչ քաղում եմ։ Դա ինձ օգնում է առաջ քայլել:

–Քո ոլորտում հիմնականում ավելի ազատ մտածելակերպ ունեցող մարդիկ են։ Անցումային տարիքում շրջապատի ազդեցությունն ավելի մեծ է լինում: Ինչպե՞ս ազդեց շոուբիզնեսային միջավայրը քեզ վրա:
–Իմ առօրյան շատ տարբեր է շոուբիզնեսային կյանքից և մտածելակերպից, սակայն ոլորտում փորձ եմ ձեռք բերել։ Երբ ես մտա ասպարեզ, 16 տարեկան երեխա էի, հիմա մեծացել եմ, 19 տարեկան եմ: Այդ տարիներն ինձ շատ բան են տվել: Շատ ամուր եմ դարձել, իմ տարիքից հասուն եմ դատում: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ ինքս էլ չնկատեցի, բայց իմ մեջ փոփոխություն կա դեպի լավը: Իմ մանկականությունը չեմ կորցրել։ Իհարկե, փորձից ելնելով գիտեմ՝ տվյալ պահին տվյալ վայրում ինչպես պահեմ ինձ, բայց ես նույն Մաշոկն եմ: Երևի, ինձանից է, բոլորն ինձ այդպես են ընկալում, ոչ թե՝ Մարինկա Խաչատրյան:
Ես ազատ, ակտիվ, ուրախ, ժպիտով մարդ եմ, բայց ոչինչ չի կարող փոխել ինձ, որ դառնամ լկտի: Ես մտել եմ այս ամենի մեջ, բայց երբեք չեմ փոխել ու չեմ փոխի իմ տեսակն ու բնավորությունը: Շատ ուրախ եմ դրա համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ