Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ վարչապետը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին

Политика

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նախ և առաջ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: «Չափազանց կարևորում ենք ձեր աշխատանքը, որովհետև արտաքին աշխարհը շատ դեպքերում  մեր երկիրը ճանաչում է ձեր միջոցով: Մեծ է ձեր դերակատարությունն արտերկրում Հայաստանի՝ որպես գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ իրականացնելու, մեր ընկերությունների շահերն առաջ մղելու, ՀՀ ներդրումային հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու գործու մ», - ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու, մասնավորապես, տնտեսական բաղադրիչի ներառումը: Անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է: «Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե  մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք: Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսո ւմ էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք: Կարեն Կարապետյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շփումն ու կապը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու այլ գերատեսչությունների հետ պետք է լինի պարբերական, պետք է առավել գործուն և ակտիվ ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները: «Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատեÕ ¬», - հորդորել է կառավարության ղեկավարը:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները՝ վարչապետն ասել է, որ լուծվել են հետևյալ մակրոխնդիրները. բոլոր ոլորտներով կատարվել է ախտորոշում, ֆիքսվել են առկա խնդիրները, մշակվել են յուրաքանչյուր ոլորտի զարգացման տեսլականը և միջոցառումները: «2017 թ. մենք ձևակերպել ենք 4 գործառույթ՝ ախտորոշում, ստաբիլիզացիա, պետական կառավարման ինստիտուտի բարեփոխումներ և սանիտարիզացիա: Իրականում մենք այստեղ շատ մեծ ծավալի աշխատանք ունենք: Մենք պետական կառավարման արդյունաÕ �ետության մեծ խնդիրորոշումների կայացման նոր փիլիսոփայություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք, խնդիր ունենք վերանայելու՝ ինչպես ենք մեր գոյություն ունեցող ֆինանսական միջոցները ծախսում, ինչպես ենք վարկեր ու ներդրումներ ներգրավում», - նշել է կառավարության ղեկավարը:

Գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների օրինակով վարչապետը ներկայացրել է կառավարության՝ այդ բնագավառների զարգացման տեսլականը և բարեփոխումների տրամաբանությունը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ռեալ կարող է լինել տնտեսության դրայվերներից մեկը: Բայց մենք ունենք մի պարզ խնդիրյուրաքանչյուր տարի տալիս ենք 400-500 մասնագետ, այսօր 2000 մասնագետի պահանջարկ կա, բայց բուհական համակարգը շուկայի պահանջարկին չի արձագանքում: Պետք է համակարգը փոխենք, որովհետև, ըստ մեր կանխատեսումների, շատ մոտ ժամանակներս 5000 աշխատատեղ ենք ունենալու, որը ՀՆԱ-ի մեջ տարեկան ամենամեծ աճն է տալու», - նշել է Կարեն Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա կառավարիչները հստակ պատկերացնում են, թե ուր են տանելու երկիրը, և 10 տարի հետո մենք ունենալու ենք որակապես այլ երկիր:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության մի հարթակ, որտեղ ձևավորվելու է Հայաստանի զարգացման երկարաժամկետ տեսլականը. «Առաջին փուլի համար առանձնացրել ենք 5-6 ծրագիր՝ զբոսաշրջություն, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն և պետական կառավարման համակարգի ռազմավարությունների մշակում: Ցանկանում ենք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բոլոր գաղափարները, բոլոր ցանկացողները, բոլոր անհանգիստ մարդիկ, ովքեր ունեն տեսլական կամ պատկերացնում են, թե ինչպես երկիրը պետք է զարգացնել, այդ հարթակում գեներացնեն իրենց գաղափարները»:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել նաև կառավարության ներդրումային քաղաքականության և նախատեսվող ծավալների վերաբերյալ. «Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա և այլն: Մենք տվել ենք շատ հստակ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017 թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական ենք համարում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Շատ բաց ենք տվել, որպես զի կասկածողները համոզվեն կամ քննադատեն: Աղբյուրները 5-ն են՝ մասնավոր հատված, պետբյուջե, համայնք, դրամաշնորհ, վարկ: Բացի դրանից, այսօր մեր սեղանին են 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ծրագրեր, որոնք օրեցօր ավելանում են և  կարող են լինել ավելի պրակտիկ: Մենք դեռևս չունենք դրանց ֆինանսական աղբյուրը, շատ դեպքերում՝ նաև իրագործողին, բայց ունենք այն ծրագրերը, որոնք կարող են լինել տրամաբանական»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, սփյուռքահայության ներուժի օգտագործմանը և այդ գործում ՀՀ դիվանագիտական կառույցների ներգրավվածության ավելացմանը վերաբերող հարցեր: ՀՀ դեսպանները գոհունակություն են հայտնել վերջին շրջանում ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից ստացվող ներդրումային փաթեթներից՝ նշելով, որ դրանք հասցեական են, կիրառական և օգտակար: Դեսպաններն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ապրանքաշրջանառության ծավալին և զարգացման հնարավուություններին:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում դրական տեղաշարժ կա, կան կոնկրետ ծրագրեր, Հայաստանից Իրան արտահանման հաջող օրինակներ: Ստացված ներդրումային ծրագրերը քննարկման փուլում են: «Սյունիքի մարզում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը մեզ չի բավարարում: Պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է կողմնորոշվեր դեպի իրանական շուկա բոլոր ուղղություններով&raq uo;, - արձագանքել է վարչապետը:

Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը ողջունել է դիվանագիտության մեջ տնտեսական բաղադրիչի ներառումը և խոստումնալից որակել ՀՀ կառավարությունից ստացված ներդրումային փաթեթները: Նա տեղեկացրել է, որ այժմ 3 խոշոր ընկերության հետ քննարկվում են մեր երկրում համատեղ ներդրումային ծրագրերի հնարավորությունները:

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ խոսել է հայ-հոլանդական տնտեսական հարաբերությունների ընթացքի մասին, անդրադարձել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարներին:

Հանդիպմանն արծարծվել են արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների գործունեությանը, տնտեսական ատաշեների ինստիտուտի ձևավորմանը, զբոսաշրջության խթանմանը, տարբեր ոլորտներում ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքի ճիշտ կազմակերպմանը, համապատասխան հարթակների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր: 

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»