Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախորդ տարի 5 քրեակատարողական հիմնարկի պետ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Общество

 ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով. «Նիստի օրակարգում ՀՀ դատախազության 2016 թվականի աշխատանքի արդյունքների ամփոփումն էր:

Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները դատախազական գործառույթների առանձին բնագավառներում կատարված աշխատանքների վերաբերյալ հանդես են եկել զեկույցներով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա Հարությունյանը ներկայացրել է հետաքննության և նախաքննության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, հանցավորության դեմ համակարգված և արդյունավետ պայքար կազմակերպելու, քննության որակը բարելավելու, հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ներկայացվել են երկրում հանցավորության շարժընթացը բնութագրող ցուցանիշները, դրանք համադրվել նախորդ տարիների տվյալների հետ, կատարվել վերլուծություններ, որոնց արդյունքում առաջարկներ են ներկայացվել հանցագործությունների կանխարգելման, բացասական դինամիկա արձանագրած հանցատեսակներով քրեական քաղաքականության որոշակի ուղղություններում աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Արձանագրելով մինչդատական վարույթում առկա առանձին թերացումներ, բացթողումներ և խնդիրներ՝ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովմա ն, հանցագործությունների բացահայտման, մեղադրանքի ապացուցման աշխատանքներում, ներկայացվել են կոնկրետ միջոցառումներ, որոնք կապահովեն դրանց վերացումն ու կնպաստեն այդ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով:

Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարվել է 74 ստուգում և ուսումնասիրություն, որից 63-ը` քրեակատարողական հիմնարկներում, 11-ը՝ այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունում: Կատարված ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է 120 խախտում, ներկայացվել 17 հաղորդում և բերվել է 28 միջնորդություն, որոնց հիման վրա նշանակվել են ծառայողական քննություններ և իրենց պարտականություններում թերացած 19 աշխատակից, այդ թվում` 5 քրեակատարողական հիմնարկի պետ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Կատարված ստուգումների արդյունքում քրեակատարողական հիմնարկներում վերացվել են մի շարք խախտումներ և բացթողումներ:

Զեկույցով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, ով ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության գործունեությունը: Արձանագրվել է, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել դրական ցուցանիշների կայուն աճ: Անդրադարձ է եղել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերին: Դ. Մելքոնյանը ներկայացրել է մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման ոլորտում 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքը, հաշվետու ժամանակահատվածում դատարան ուղարկված քրեական գործերի և դրանց քննության արդյունքների վերաբերյալ ցուցանիշները, դատավճիռների և գործն ըստ էության լուծող այլ դատական ակտերի բողոքարկման պրակտիկան, 2016թ. կայացված մեղադրական դատավճիռներով արտահայտված պատժողական պրակտիկան, առանձին պատժատեսակների նշանակման քանակական ցուցանիշները, անդրադարձ է կատարվել ծանրության տարբեր աստիճանի հանցագործություն ներով պատժողական քաղաքականությունն արտահայտող վիճակագրական տվյալներին, որոնք վերլուծվել են այդ հանցագործությունների վերաբերյալ գործերի՝ դատական քննության փուլում շարժի վերաբերյալ տվյալների համեմատությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը, ներկայացնելով 2016 թ. ընթացքում ՀՀ դատախազության մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության բնագավառում իրականացված աշխատանքները, նշել է, որ ուսումնասիրություններ են կատարվել գյուղատնտեսության, սոցիալական ապահովության, կրթության, պետական գույքի և ֆինանսների կառավարման, հանրային ծառայությունների ոլորտների համապատասխան պետական կառավարման մարմինների և դրանց համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը: Հ. Ասլանյան ը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված աշխատանքների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ, ներկայացվել են 4 հաղորդումներ համապատասխան մարմինների ղեկավարներին, ինչպես նաև հարուցվել են պետական շահերի պաշտպանության 14 հայցեր: Ուսումնասիրվել և ամփոփվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2014-2016թթ. ընթացիկ հաշվետվությունները, հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվել են 7 քրեական գործեր: ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, ներառյալ ՀՀ գլխավոր դատախազության պետակա ն շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 333 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 327 իրավախախտում, հարուցվել է 60 քրեական գործ:

Ամփոփելով ընդլայնված նիստը ՀՀ գլխավոր դատախազը անդրադառնալով զեկույցներում մատնանշված խնդիրներին և բացթողումներին, վերլուծելով դրանց պատճառները, վերհանելով որոշակի օրինաչափություններ, այդպիսիք վերացնելու նպատակով կոնկրետ միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ է տվել: ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղենշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների աշխատանքներն առաջիկայում էապես ակտիվացվելու անհրաժեշտություն ունի: Այդ համատեքստում Գլխավոր դատախազը կարևորել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների լիարժեք բացահայտման, մեղավոր բոլոր պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիության ապահովման աշխատանքները՝ ընդգծելով յուրաքանչյուր նման գործով արդյունքների համար դատախազների անձնական պատասխանատվությունը: Հակակոռուպցիոն միջոցռումների արդյունավետությունը բարձրացնելու, դրանք հանրության համար առավել նկատելի դարձնելու նպատակով Գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթները կոնկրետ ուղղություններով ակտիվացնելու, այդ աշխատանքներում օպերատիվ մարմինների հետ սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ:

 ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցագործությունների կանխարգելման աշխատանքներում առկա բացթողումներին, էապես կարևորելով հանցագործությանը նպաստող պայմանների, պատճառների լիարժեք բացահայտումն ու վերացումը՝ հանձնարարել է յուրաքանչյուր գործով ապահովել այդ ոլորտում դատախազական ներգործության միջոցների կիրառումը: Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը»:

 

 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией