Ռուսաստանում տղամարդը սպառնացել է պայթեցնել հիվանդանոցը ծխելու ցանկության պատճառով
Международные новостиՎոլգոգրադի շրջանի բնակիչը զանգահարել է հիվանդանոց ու հայտնել, որ կպայթեցնի այն, եթե մեկ ժամվա ընթացքում իր համար ծխախոտ չբերեն։ Հիվանդանոց ժամանած օպերատիվ քննչական խումբը տարհանել է հիվանդանոցի աշխատակիցներին ու հիվանդներին, հետազոտել շենքը, սակայն որեւէ պայթուցիկ սարք չի գտել։ Կես ժամում ոստիկանները կարողացել են պարզել խուլիգանի անձը ու ձերբակալել են նրան, գրում է Lenta.ru–ն։
Պարզվել է, որ զանգահարողը 39-ամյա գործազուրկ է, որը դատվածություն ուներ կողոպուտի համար։ Նա խոստովանել է իր մեղավորությունը ու զանգը բացատրել ծխելու սուր ցանկությամբ։
Հարուցվել է քրեական գործ։