Ամերիկայի մուսուլմաններն առաջարկել են իրենց ուժերով պաշտպանել հրեական գերեզմաններն ու սինագոգները
Международные новостиՀրեական գերեզմանների ու սինագոգերի վրա ԱՄՆ-ում տեղի ունեցած մի շարք հարձակումներից հետո ամերիկացի մուսուլմաններն առաջարկել են պաշտպանել դրանք՝ որպես իսլամի ու հուդդայականության հետնորդների համերաշխության նշան։ Այս մասին հայտնել է The Independent-ը։
Սոցցանցերի օգտատերերն իրենց վրդովմունքն են հայտնել ԱՄՆ-ում հակասեմիտականության աճի կապակցությամբ ու ասել, որ պատրաստ են անձամբ հսկել հրեական կրոնական օբյեկտները։
Փետրվարի 22-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ում բնակվող մուսուլմանները 55 հազար դոլար են հավաքել բարբարոսների կողմից պղծված հրեական գերեզմանոցի վերականգնման համար։