Ռոզի Ավետիսովան՝ աղմուկ բարձրացրած լուսանկարի մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
«Բրավո, վիրտուոզ» ֆիլմի՝ երեկ տեղի ունեցած երեւանյան պրեմիերային Ռոզի Ավետիսովան լուսանկարվել է մի երիտասարդի հետ, որից հետո խոսակցություններ են տարածվել, թե նա ընտրյալ ունի: Լուրի իսկությունը պարզելու համար BRAVO.am-ը քիչ առաջ կապ է հաստատել դերասանուհու հետ:
Այս շրջանում «Եթե գտնեմ քեզ» սերիալում նկարահանվող Ռոզին մեզ տեղեկացրել է, որ թյուրիմացաբար են իրեն եւ վերոնշյալ տղային սիրավեպ վերագրում.«Այդ երիտասարդն իմ ընտրյալը չէ, նա պարզապես իմ ծանոթներից է, ում հանդիպել եմ միջոցառմանը, եւ ընդամենը միասին լուսանկարվել ենք»:
Շարունակությունը` այստեղ:
