Լը Պենը հրաժարվել է ներկայանալ հարցաքննության
Международные новостиՖրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին դատարան են կանչել՝ երկու օգնականների ֆիկտիվ վարձակալման գործով հնարավոր մեղադրանք առաջադրելու , հայտնումէ «Ֆրանս Փրես» գործակալությունը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ Լը Պենը հրաժարվել է ներկայանալ դատարան, հայտնելով, որ չի պատասխանի դատավորների հարցերին մինչեւ նախագահական քարոզարշավի ավարտը։
Խաբեությունների դեմ պայքարիհարցերով եվրոպական բյուրոն պարզել է, որ Լը Պենի կուսակցական կաբինետի ղեկավար Քաթրին Գրիզեն ու թիկնապահ Տյերի Լեժյեն ֆիտիվ աշխատանքի են ընդունվել որպես եվրախորհրդարանականի օգնականներ։ Լը Պենից պահանջում են վերադարձնել այն գումարները, որոնք վճարվել են նրա օգնականներին ֆիկտիվ աշխատանքի դիմաց։
Լը Պենի փաստաբան Մարսել Քեսսալդին հայտնել է, որ մտադիր է այդ որոշումը բողոքարկել Եվրոպական դատարանում։ Նա ասել է , որ այդ պահանջը քաղաքական դրդապատճառներ ունեցող քայլ է։ Լը Պենը հայց է ներկայացրել Բրյուսելի դատախազություն՝ Խաբեությունների դեմ պայքարի հարցերով եվրոպական բյուրոյի ղեկավար Կլաուս Վելլեի դեմ։