Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քարոզարշավի ընթացքում հանրությանը կներկայանա խաղաղության ծրագրով
ПолитикаԱզգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության զեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ներկայացնում են ոչ թե սովորական նախընտրական ծրագիր, այլ ժողովրդին ճշմա րտությունը ասելու ծրագիր: «Մեր քարոզարշավի նպատակը ոչ թեժողովրդի մոտ միավորներ ձեռք բերելն է, այլ ճշմարտությունը տեղ հասցնելը: Մենքգալիս ենք խաղաղություն հաստատելուծրագրով և վստահ ենք, որ Հայաստանըպետք է վերածել լրիվ ուրիշ տիպիպետության: Մենք պետք է դուրսգանք ստեղծված իրավիճակից, երբ երկիրըխեղդվում է շջափակումներից, հակամարտություններից, որը զրկված էզարգանալու բոլորհնարավորություններից: Մենք պետք էկարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Ղարաբաղի խնդիրը այնպես, որ ապահովվի ևԼեռնային Ղարաբաղի, և Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև ապահովվի Արցախի ժողովրդիինքնորոշման իրավունքը»,- նշեց Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ ծրագիրը Մադրիդյան սկզբունքների հիման վրա հիմնված Մինսկի խմբի համանախագահների ծրագիրն է, որը 2007 թվականին ընդունվել է ՀՀ իշխանությունների կողմից: Ընդամենը պետք է փութաջան դիվանագիտական ջանքերով հասնել այդ ծրագրի իրականացմանը:
Միևնույն ժամանակ, Զուրաբյանն ընդգծեց, որ խաղաղության հաստատումն ամենակարևորն է, բայց բավարար չէ երկիրն առաջ տանելու համար: Նա ընդգծեց, որ իրենք ներկայացնելու են նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկելու օրինակելի պետական մոդել կայացնելու և Հայաստանում զարգացման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: