9 խորամանկություն, որ կօգնեն ծավալ հաղորդել վարսերին
LifestyleԲոլոր աղջիկներն էլ երազում են փարթամ ու որակյալ վարսերի մասին։ Սակայն, եթե բնությունը նման վարսերի չի շնորհել, ապա պետք չէ վհատվել։
Adme-ն գրում է, որ փարթամ վարսեր կարելի է ունենալ՝ օգտագործելով ձեռքի տակ եղած սովորական միջոցները։
Ահա մի քանի խորամանկություն, որոնք կօգնեն վարսերին ծավալ հաղորդել։
Սանրեք վարսերը միայն այն բանից հետո, երբ դրանք լրիվ կչորանան։ Որպեսզի վարսերը չվնասվեն չորացնելու ընթացքում՝ օգտագործեք ձեր ձեռքերը՝ սանրի փոխարեն։ Վարսերը պետք է աստիճանաբար չորացնել՝ արմատներից դեպի ծայրերը։

Որպեսզի ավելի փարթամ պոչիկ անեք, նախ վարսերը կապեք։ Այնուհետև բարձրացրեք վերևի մազափունջն ու այն ամրացրեք մազակալով։ Վարսերն այնպես իջեցրեք, որ փակեն մազակալը։

Փարթամ պոչիկ անելու ևս մեկ տարբերակ է մազափնջերն առանձին կապելը։ Երկրորդ մազափունջն այնպես կապեք, որ մազակալը չերևա։

Եթե սանրվածք անելու ժամանակ չունեք, ապա վարսերը լվանալուց հետո դրանցից երկու պոչիկ կապեք, մազերի լաք փչեք ու ֆենով չորացրեք։ Չորացնելուց մի քանի րոպե հետո քանդեք պոչիկները։

Չոր շամպունի օգնությամբ ևս կարելի է ծավալ հաղորդել վարսերին։ Այն քսեք վարսերի արմատներին, այնուհետև փոքր մազափունջ վերցրեք ու արմատները մի փոքր թրջեք։ Այն բանից հետո, երբ շամպունը կներծծվի, սանրեք վարսերի արմատները՝ աճին հակառակ ուղղությամբ։ Ավելի երկար արդյունքի համար մազերի լաք փչեք։

Եթե ցանկանում եք, որ ձեր հյուսքն ավելի փարթամ տեսք ունենա, ապա վարսերը հյուսելուց հետո դրանք մի փոքր թուլացրեք։

Ծավալուն վարսեր ունենալու համար, դրանք հարդարելուց հետո ևս մեկ անգամ ֆենով չորացրեք։ Գլուխը ներքև կախեք ու մի քանի րոպե ֆենով չորացրեք։ Այսպես կամրացնեք արդյունքը։

Վարսերի «բախտը» մեծ նշանակություն ունի։ Եթե փոխեք դրա ուղղությունը, ապա վարսերին ավելի ծավալուն տեսք կհաղորդեք։ Դա անելն ավելի հեշտ է, երբ վարսերը թաց են։ Փորձեք դրանք մի կողմի վրա թեքել ու չորացնել։

Եթե ժամանակ չունեք վարսերը նորից լվանալու, չորացնելու և հարդարելու համար, ապա օգտագործեք ծավալ հաղորդող սփրեյ։ Դա քսեք չոր վարսերի արմատներին, մատներով փարթամացրեք վարսերն ու սանրեք դրանք՝ աճին հակառակ ուղղությամբ։
