Թրամփը 1/3-ով կկրճատի այլ երկրներին տրամադրվող ֆինանսական օգնության չափը
Международные новостиՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է էականորեն կրճատել այլ պետություններին տրամադրվող ֆինանսական օգնության չափը:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տան բյուջետային հարցերով ղեկավար Մայք Մալվանին:
Հայտնի է, որ վարչակազմը համապատասխան առաջարկով Կոնգրեսին կդիմի արդեն այս ամիս:
Քաղջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը ցանկանում է օտար պետություններին օգնության տրամադրումը կրճատել 1/3-ով ու տնտեսած գումարն օգտագործել Միացյալ Նահանգներում: Մալվանին մանրամասնել է, որ այս տարբերակով տնտեսած գումարը կուղղվի ԱՄՆ ռազմական բյուջեին:
«Այն, ինչը նախագահն ուզում է անել շատ պարզ է. որքան որ քիչ գումար է ծախսվում դրսում, այդքան շատ է ծախսվում երկրի ներսում»,-շարունակել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Աղբյուրը նշում է, որ Միացյալ Նահանգներն ամեն տարի միջինը 50 մլրդ դոլար է ծախսում որպես օգնություն այլ երկրներին: