Դաղստանում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապված հանցախմբի անդամներ
Международные новостиԴաղստանում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված հանցախմբի անդամներ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն, գորւմ է gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Դաղստանի Հանրապետությունում Հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ շտաբի համալիր միջոցառումների իրականացման ընթացքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները կանխել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ կապված թաքնված ընդհատակյա հանցախմբի գործունեությունը:
Հաղորդվում է, որ խումբը բաղկացած է եղել Դաղստանի չորս բնակչից, որոնք մտադրված էին հանցագործություններ իրականացնել իշխանության մարմինների ներկայացուցիչների և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Երեքը ձերբակալվել են, մեկ հոգին՝ ոչնչացվել, նշվում է հաղորդագրությունում: