Մեքսիկան ԱՄՆ-ում իր քաղաքացիների համար իրավաբանական օգնության կենտրոններ է բացել
Международные новостиՄեքսիկայի կառավարությունը իրավաբանական օգնության կենտրոններ է բացել ԱՄՆ-ում 50 հյուպատոսություններում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար՝ ամերիկյան միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել է, որ այդկերպ մեքսիկական կառավարությունը հույս ունի կանխել ԱՄՆ-ում մեքսիկացիների իրավունքների խախտումները:
Նրա խոսքով, սակայն, իրավաբանական օգնության կենտրոնները «չեն նպաստելու ամերիկյան օրենսդրության խախտումներին»:
Մեքսիկան մտահոգված է, որ նոր իմիգրացիոն օրենքները, որոնք փետրվար ամսին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ում գտնվող իր քաղաքացիների կյանքի վրա:
Թրամփի համաձայնագրի համաձայն՝ անվտանգության դաշնային ծառայությունները պետք է աշխատեն տեղի ոստիկանության և իմիգրացիոն ծառայության հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու հարցում:
Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվում է 11 միլիոն անօրինական ներգաղթյալ, որոնցից մոտ վեց միլիոնը՝ Մեքսիկայի քաղաքացի է: