Գերմանիայից շուրջ 900 ջիհադական է մեկնել Սիրիա և Իրաք
Международные новостиԳերմանական Der Spiegel շաբաթաթերթի տվյալներով` Գերմանիայից Իրաք և Սիրիա մեկնած ջիհադականների թիվը գերազանցել է 910-ը: Մեկ տարի առաջ այդ թիվը հավասար էր 800-ի:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս տվյալները մեջբերվում են Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության զեկույցից: Փաստաթղթի համաձայն` այդ մարդկանց մեծամասնությունը Գերմանիայի քաղաքացիներ են, որոնց շուրջ 20 տոկոսը կանայք են:
Նրանց ընդհանուր թվից շուրջ 145 ծայրահեղական է մահացել Սիրիայում և Իրաքում: Նշվում է, որ Սիրիա և Իրաք մեկնած ջիհադականների մեկ երրորդն արդեն վերադարձել է Գերմանիա: Նրանց մի մասը մասնակցել է իսլամիստական խմբավորումների իրականացրած ռազմական գործողություններին: