Ստորջրյա աշխարհի արտասովոր հրաշալիքները
LifestyleԹվում է, թե ջրի հատակին գոյություն ունի առանձին մի աշխարհ, որի մասին բոլորը գիտեն, սակայն քչերը հնարավորություն ունեն այնտեղ գնալու և այն ուսումնասիրելու: Այդ աշխարհն անհավանականորեն գեղեցիկ է, լի է մի շարք հայտնի և անհայտ հրաշալիքներով:
1. Հնագույն Հերակլիոն (Եգիպտոս)

Հնագույն քաղաքակրթությունները պատմության մեջ ամենահանելուկային կետերից են: Հատկապես նրանք, որոնց «մնացոդները» հայտնվել են համաշխարհային օվկիանոսի տակ՝ ինչպես օրինակ եգիպտական Հերակլիոն քաղաքը: Գիտնականները համոզված էին, որ այն Երկրի երեսից անհետացել է ավելի քան 1500 տարի առաջ, սակայն 2000 թվականին Աեքսանդրիայի ափերին հայտնաբերվեցին քաղաքի մնացորդներից: Ջրասուզորդներին հաջողվեց ջրի տակ գտնել սֆինքսներ, արձաններ և անգամ դղյակի հիմք: Այսօր Հերակլիոն քաղաքի հետ կապված հազարավոր հարցեր կան գիտնականների մոտ, որոնց պատասխանը չեն կարողանում գտնել:
2. Մեդուզայի լիճ (Պալաու)

Էյլ-Մարկ կղզում գտնվող փոքրիկ լճում մեդուզաների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարների, որը սարսափ է առաջացնում: Այս շագանակագունա-թափանցիկ արարածներն այնքան շատ են, որ գրավել են ողջ լիճը՝ ջրային այլ կենդանիների ապրելու հնարավորություն չթողնելով: Մարդու համար վտանգ չներկայացնելով՝ այս մեդուզաները ամեն տարի հիացնում են հարյուրավոր սուզորդների:
3. Հնագույն քաղաք Շի Չեն (Չինաստան)

Բացի Հերակլիոնից՝ կա ևս մեկ խորհրդավոր քաղաք, որը թաքնված է ջրի տակ: Դա չինական Շի Չեն քաղաքն է, որն իրենից յուրահատուկ արժեք է ներկայացնում հետազոտողների համար և հիացնում է բոլորին: Կես հարյուրամյակից ավելի է, ինչ քաղաքը ողողված է սառը ջրով, բայց մինչ այժմ չի կորցրել իր նախնական տեսքը:
4. Քանդակների ստորջրյա այգի (Գրենադա)

Այս այգին գտնվում է Գրենադա կղզուց ոչ հեռու՝ Կարիբյան ծովի հատակին: Ստորջրյա այս «արարածները» ոչնչով չեն տարբերվում ցամաքային քանդակներից, բացի նրանից, որ պատված են զմրուխտ կանաչով և կորալներով: Յուրահատուկ կապտականաչ ֆոնը՝ մշտապես լողացող ձկներով, ստեղծում է խորհրդավոր ու անկանխատեսելի միջավայր:
5. Ստորջրյա հրաբուխներ (Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներ)

Օվկիանոսների տակ հրաբխային ակտիվությունը արդեն սովորական դարձած և հաճախ կրկնվող երևույթ է, այդ իսկ պատճառով առանձնահատուկ հետաքրքրություն չի առաջացնում հետազոտողների և գիտնականների մոտ: Սակայն դրանց գեղեցկությամբ կենդանի հիանալ հնարավոր չէ, քանի որ երևույթը չափազանց վտանգավոր է և անկանխատեսելի: Գոյություն ունեն հատուկ սուզանավեր՝ հրաբուխներին մոտենալու համար, սակայն դրանք չափազանց հզոր են և խոշոր: Այսպիսի հրաբուխներ գոյություն ունեն համաշխարհային օվկիանոսիողջ տարածքում, սակայն առավել հաճախ հանդիպում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների հատակներին: