Մոսուլից հեռացող քաղաքացիների թիվը հասել է 60 000-ի
Международные новостиԱրևմտյան Մոսուլից հեռացող քաղաքացիների թիվը վերջին շաբաթներին հասել է 57 000-ի: Այս մասին հայտնում CNN-ը`վկայակոչելով իրաքյան պաշտոնական աղբյուրը:
Մեծ թվով իրաքցիներ են հեռանում իրենց տներից անցյալ ամիս մեկնարկած քաղաքի արևմտյան թաղամասերն իսլամիստ գրոհայիններից ազատագրելուն ուղղված ռազմական գործություններից հետո: Կառավարության տվյալներով` հեռացող քաղաքացիների թիվը վերջին երկու օրում աճել է ավելի քան 10 000-ով:
Իրաքի կառավարությունը կացարան և սնունդ է տրամադրում Մոսուլի քաղաքացիներին և կարող է ևս 100 000 տեղահանված բնակիչների ընդունել փախստականների ճամբարներում:
Հիշեցնենք, որ Մոսուլի արևմտյան շրջանների ազատագրման գործողությունները մեկնարկել են փետրվարի 19-ին: