Խորհրդավոր Արփի Գաբրիելյանը՝ մոխրագույնի 50 երանգներում (ֆոտո)
LifestyleԳեղեցկուհի դերասանուհի Արփի Գաբրիելյանը փայլում է ոչ միայն «ֆուլ Հաուս» նախագծում, այլեւ տարբեր ֆոտոշարքերում:
Արփին հաճախ է տարբեր լուսանկարներ հրապարակում սոցիալական կայքերի իր էջերում: Լուսանկարներում դերասանուհի-երգչուհին միշտ տարբերվում է իր անթերի տեսքով եւ յուրահատուկ ճաշակով:

Ահա, նա կրկին ուրախացրել է երկրպագուներին նոր՝ սեւ ու սպիտակ լուսանկարով, որը տեղադրել է Instagram-ում:
Իր խորհրդավոր լուսանկարը գեղեցկուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել, սակայն դատելով երկրպագուների արձագանքներից՝ այն մեկնաբանության կարիք էլ չունի: Շատերը նկատել են, որ հայ դերասանուհին հեշտությամբ կարող էր դառնալ մեծ ճանաչում ունեցող մոդել: