Գարնանը նորաձեւ 5 սանրվածքները (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Նոր սեզոնը լավ առիթ է կերպարանափոխվելու համար. եթե գլոբալ կերպարանափոխությունների սիրահար չեք, ապա կարող եք փորձել որոշակի փոփոխություններ անել սանրվածքի հետ. որո՞նք են այս գարնան ամենանորաձեւ սանրվածքները, Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։
Պոչ.

Բարդ հնարված սանրվածքների ժամանակաշրջանն ավարտվում է. այս սեզոն նորաձեւության ցուցադրություններում մոդելները ներկայանում էին հավաքված մազերով. ցածր, առանց բացվածքի պոչեր J.W.Anderson ցուցադրությանը, ձիգ պոչեր՝ Saint Laurent եւ Oscar de la Rena ցուցադրություններում, ոչ կոկիկ, «չսանրված» պոչեր՝Pringles of Scotland ցուցադրությանը։ Աշխարհի չորս նորաձեւության մայրաքաղաքները միաձայն ամբողջ աշխարհին ցուցադրեցին, որ այժմ շատ նորաձեւ է մազերը կոկիկ կապելը, գումարած դրան՝ այն շատ հարմարավետ է։

Oscar de la Renta

Pringles of Scotland

Lanvin

Altuzarra
Հյուսեր.
Սա երկրորդ թրենդը կարելի է համարել, սակայն առաջինն է իր կիրառման բազմազանությամբ։ Կարելի է սկսել սովորական հյուսքերից, որոնք ներկայացված են A Detacher-ի եւ Fay-ի ցուցադրություններում։ Պարտադիր չէ մազերն ամբողջությամբ մեկ հյուսք անել. կարող եք առանձնացնել փնջեր եւ դրանցով հյուսքեր անել.


Jeans Refugees, Missoni, Robero Cavalli ցուցադրություններում գարնանային տրամադրություն էին ստեղծում հենց նմանատիպ հյուսքերով սանրվածքները.


Կիսաթափված մազեր, որոնք հետ են հավաքված.
Այս սեզոն նորաձեւ են լինելու կիսաթափված վարսերը, որոնք դեմքից հետ են հավաքված եւ միեւնույն ժամանակ՝ դեպի վերեւ բարձրացրած։ Այսպիսով դեմքը բաց է, մազերը՝ կոկիկ տեսք ունեն։ Սանրվածքը բավականին հեշտ է ստանալ.

Այս սանրվածքի եւս մեկ տարբերակը «թաց մազերի» էֆեկտն է. հետ սանրեք մազերն ու վերեւի մասին հատուկ միջոց քսեք.


Կատարյալ հարթություն.
Փարթամ մազերի նորաձեւությանը զուգահեռ այս սեզոնին թրենդային է նաեւ սուպերհարթ մազերի հարդարումը՝ առանց արմատների փարթամության։ Ստեղծեք Tibi եւ David Koma նորաձեւության տների ոճի կերպարներ.
Նման հարդարման դեպքում կարեւոր է մազերը մեջտեղից բացել եւ դրանք ականջների հետեւում դնել. այսպիսով ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա դիմաըարդարման վրա, իսկ մազերը զուտ ոճ հաղորդող «համեմունք» կերեւան։ Իհարկե, նման սանրվածքը կսազի առողջ, ոչ ճյուղավորված մազեր ունեցող աղջիկներին։ Բացի այս, նկատի ունեցեք դեմքի կառուցվածքը։Այն իդեալական տարբերակ է օվալ դեմքի կառուցվածք ունեցողների համար։

«Baby grand» ոճի սանրվածք.
Եթե ձեզ թվում է, թե վարսավիրի ձեռքն է դողացել՝ ոչ ուղիղ չոլկա կտրելիս, ապա սխալվում եք))
Այս սեզոն շատ նորաձեւ են լինելու baby doll եւ baby grand սարնվածքները։ Հնարավոր է՝ դրանք այդքան նորաձեւ են դարձել հարմարավետության պատճառով. չոլկան աչքերի մեջ չի ընկնում, սանրվածքը միշտ կարգին է։

Այս կտրվածքը կարելի է համադրել ցանկացած ոճի հագուստի հետ։ Rochas, Gucci, Nicole Miller ցուցադրություններում baby grand սանրվածքը խաղարկվում էր տարբեր ոճերում։
