Ամերիկացին տասնյակ վիրահատություններ է կատարել՝ այլմոլորակայինի նմանվելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Լոս Անջելեսի քաղաքացին կատարել է ավելի քան 100 պլաստիկ վիրահատություններ, որպեսզի նմանվի այլմոլորակայինի։
22-ամյա Վիննի Օհն առաջին անգամ դիմել է պլաստիկ վիրաբույժներին 5 տարի առաջ, որպեսզի մեծացներ շուրթերը։Այնուհետ նա փոխել է այտերի, հոնքերի, շուրթերի ձևերը ներարկումների միջոցով։ Նրան նաև 5 անգամ կատարել են քթի վիրահատություն։
Այլմոլորակայինի առավել նմանվելու համար Օհը կրում է սև կոնտակտային ոսպնյակներ ու կեղծ եղունգներ, իսկ մազերն էլ ներկում է վառ գույներով։
Վերափոխումն ավարտին հասցնելու համար նա նախատեսում է իրականացնել սեռական օրգանների հեռացում, փոխել ճակատի ու ականջների ձևը, ինչպես նաև ծնոտի ու այտերի։ Այս ամբողջ վիրահատությունների գումարը կազմում է մոտ 160 հազար դոլար։